• Latest news

Պատչ Ադամսը դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի Ամերիկյան համալսարանում

26 մայիսի, 2015  16:43

Հայտնի ամերիկացի հիվանդանոցային ծաղրածու Պատչ Ադամսը այսօր՝ մայիսի 26-ին դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Դասախոսության ընթացքում, որը նախատեսված էր ինչպես համալսարանի ուսանողների, այնպես էլ բոլոր ցանկացողների համար, Պատչ Ադամսը պատմեց իր մանկության մասին եւ այն մասին, ինչպես ընտրեց իր ճանապարհը, կիսվեց իր աշխարհընկալմամբ, եւ նրանով, թե ինչպիսին կուզենար տեսնել աշխարհը: Պատչ Ադամսը պատմեց նաեւ անվճար հիվանդանոցի մասին, որը ինքն է ստեղծել:

Պատչ Ադամսը նաեւ ցույց տվեց Աֆրիկայում սովամահ լինող մարդկանց նկարները, ինչպես նաեւ տարբեր երկրներ իր այցելությունների ընթացքում արված տեսանյութերը: Դրանցից մեկը դիտելուց հետո ներկաների աչքերին արցունքների նկատվեցին:

Դասախոսությունը տեւեց նախատեսվածից շատ ավելի երկար: Հավաքվածները բազմաթիվ հարցեր ունեին, որոնց հիվանդանոցային ծաղրածուն մեծ պատրաստակամությամբ պատասխանում էր:

Ինչպես մեզ հայտնեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները, ամեն տարի իրենց ուսանողները Պատչ Ադամսի մասին ֆիլմ են դիտում (որտեղ Ադամսին մարմնավորում է Ռոբին Ուիլյամսը), դա օգնում է ոգեւորել ուսանողներին եւ նրանց ավելի կրեատիվ դարձնել:

Հիշեցնենք, որ Պատչ Ադամսը Հայաստան է եկել մայիսի 18-ին մեկ շաբաթյա այցով, որի ընթացքում այցելել է Երեւանի, Վանաձորի, Գյումրիի եւ Դիլիջանի մանկատներ, որտեղ հանդես է եկել բացառիկ ծրագրով: Նա նաեւ դասախոսություն կարդաց Երեւանի պետական բժշկական համալսարանում, իսկ Ամերիկյան համալսարանում նրա դասախոսությունը եզրափակիչ բնույթ էր կրում:

Պատչ Ադամսի այցը կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ սոցիալական ծառայությունների եւ առողջապահական մարմինների աջակցությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել