• Latest news

Մենք նվիրում ու ստանում ենք սեր. Պատչ Ադամսին ուղեկցող ծաղրածուներ

26 մայիսի, 2015  18:39

Ամեն տարի հայտնի հիվանդանոցային ծաղրածու Պատչ Ադամսը մի քանի անգամ լինում է այլ երկրներում, որտեղ իր թիմի հետ այցելում է կլինիկաներ, մանկատներ եւ ծերանոցներ: Ծաղրածուի թիմը, որպես կանոն, կազմված է ոչ թե պրոֆեսիոնալ ծաղրածուներից, այլ կամավորներից, որոնք ցանկանում են ուրախացնել մարդկանց եւ օգտակար լինել:

Պատչ Ադամսին Հայաստան այցելելու ընթացքում ուղեկցում էին «Մարիայի երեխաները» գեղարվեստական կենտրոնի երեխաները, ինչպես նաեւ մի քանի կամավոր, որոնց թվում էին երկու երիտասարդ աղջիկ՝ Մարլին Վան Օսը (Հոլանդիա) եւ Հեյլի Շապիրոն (ԱՄՆ): Նրանք կարող էին զբաղվել ցանկացած այլ գործով, սակայն որոշեց իր ժամանակը տրամադրել այս այցելությանը եւ մարդկանց օգտակար լինելուն:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին՝ աղջիկները նշեցին, որ աշխատանք չեն համարում այն, ինչ անում են:

«Ես չեմ կարծում, որ ես եմ դա ընտրել: Ավելի շուտ՝ դա է ինձ ընտրել, - նշեց Հեյլին, - Դա հնարավորություն է տալիս տարբեր վայրեր այցելել եւ լինել տարբեր մարդկանց հետ»:

«Այո, այդ ճանապարհորդությունների ընթացքում ես միշտ սեր եմ բաժանում, բայց փոխարենը նույնպես սեր եմ ստանում», - նշում է Մարլինը:

Ինչպես նշեց ինքը Պատչ Ադամսը Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած իր դասախոսության ընթացքում, ծաղրածուների իր խմբին կարող է միանալ ցանկացած մարդ, նույնիսկ եթե նա «ամենատխուր մարդն է աշխարհում», քանի որ հատուկ մասնագիտական կրթություն այստեղ ոչ մեկ չի պահանջում: Իսկ ճանապարհորդությունները թույլ կտան լինել տարբեր երկրներում եւ ծանոթանալ նոր մարդկանց հետ, այլ նաեւ այցելել մանկատներ եւ հիվանդանոցներ եւ օգնել ուշադրության ու օգնության կարիք ունեցող մարդկանց:

Պատչ Ադամսի խմբի մասին ավելին իմանալ կամ խմբին միանալ ցանկացողները կարող են այցելել պաշտոնական կայք՝ http://www.patchadams.org/opportunities/:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել