• Latest news

Նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից հրաժարվելը նպաստում է ավելորդ քաշի եւ գոտկատեղի շուրջ ճարպի գոյացմանը

26 մայիսի, 2015  19:38

Նիհարել ցանկացող մարդիկ ձգտում են նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակը, սակայն նախաճաշերը, ճաշերն ու ընթրիքները բաց թողնելու դեպքում նիհարել չի ստացվի: Ավելին՝ ինչպես նշում են Ohio State University գիտնականները, դա կարող է հանգեցնել ավելորդ քաշի եւ գոտկատեղի շուրջ ճարպի գոյացմանը, եւ, ինչը ամենավտանգավորն է, լյարդի՝ ինսուլինի նկատմամբ կայունության:

Մարտա Բելուրին՝ վերոնշյալ համալսարանի պրոֆեսորը, նշեց, որ իրենց ձեռնարկած հետազոտությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ավելի ճիշտ է ուտել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով, իսկ կրճատել կալորիաների քանակը նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը բաց թողնելու հաշվին  պետք չէ, քանի որ ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի:

Հետազոտության ընթացքում Բելուրին ու նրա գործընկերները մկներին բաժանել են երկու խմբի՝ մեկը հետեւում էր սահամանափակ դիետայի, իսկ մյուսը սնվում էր, ինչպես ցանկանում էր: Սկզբում առաջին խմբի մկները երկու անգամ քիչ կալորիաներ էին ստանում, քան երկրորդ խմբի մկները: Այնուհետեւ նրանց վերադարձրեցին կալորիաների նորմալ քանակը եւ պարզվեց, որ, չնայած նրան, որ այդ մկները սկզբում նիհարեցին, նրանց քաշը վերականգնվեց այն բանից հետո, երբ նրանք սկսեցին սնվել նախկինի պես: Այնուհետեւ առաջին խմբի մկներին կերակրում էին միայն 4 ժամվա արդյունքում, իսկ մնացած 20 ժամ՝ սոված պահում:

Հետազոտության ավարտին երկու խմբերի մկների քաշն էլ հավասար էր, սակայն առաջին խմբի մկների մոտ գոտկատեղի շուրջ ճարպ հավաքվեց, որը նպաստում է սրտի հիվանդությունների եւ երկրորդ տիպի դիաբետի զարգացմանը՝ այնպես, ինչպես դա լինում է մարդկանց մոտ: Այդ մկների մոտ նաեւ ինսուլինի նկատմամբ կայունություն սկսեց ձեւավորվել, ինչը նույնպես, ընդունված կարծիքի համաձայն, նախորդում է դիաբետի ի հայտ գալուն:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել