• Latest news

Գիտնականները գտել են «կնոջ անհավատարմության գենը»

26 մայիսի, 2015  20:30

Որոշ տղամարդիկ սեփական անհավատարմությունը փորձում են բացատրել «պոլիգամիայով»: Այժմ բնության միջոցով կարող են արդարանալ նաեւ անհավատարիմ կանայք. ավստրալիական գիտնականները բացահայտել են գենը, որի ակտիվությունը պայմանավորում  է դավաճանությունների քանակը:

Դեռեւս 2014 թվականի վերջին ֆին գիտնականները ուսումնասիրել են 18-49 տարեկան 7400 երկվորյակների, որոնցից 9.8 տոկոս տղամարդիկ եւ 6.4 տոկոս կանայք դավաճանում էին իրենց երկրորդ կեսին վերջին տարվա ընթացքում: Համեմատելով դավաճանությունների հաճախականությունը երկվորյակային զույգերի մեջ՝ գիտնականները ցույց տվեցին, որ տղամարդկանց մասով դավաճանության դեպքերի 63 տոկոսը եւ կանանց մասով՝  40 տոկոսը պայմանավորված էին գենետիկական գործոններով, սակայն դժվար եղավ գտնել այն կոնկրետ գենը, որի հետ այս ամենը կապված է:

Դա վերջերս հաջողվեց Քվինսլենդի համալսարանի մի խումբ գիտնականները: Պարզվեց, որ այդ գենը կոդավորում է վազոպրեսինի ռեցեպտորները (վերջինս հորմոն է, որը մասնակցում է մի շարք էմոցիաների՝կարեկցանքի, սերտ սոցիալական կապերի, սեռական վարքագծի ձեւավորմանը): Հատկանշական է, որ տղամարդկանց մոտ այս գենը կապված չէր դավաճանությունների հաճախականության հետ, այս էֆեկտը ի հայտ էր գալիս միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ:

Հարկ է նշել, սակայն, որ վազոպրեսինի ռեցեպտորների ակտիվությունը զուգընկերոջ նկատմամբ դրսեւորվող վարքագիծը պայմանավորող միակ գործոնը չէ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է