• Latest news

Մանկապարտեզներում սննդի վերահսկողության լծակները պետք է տալ ծնողներին – Բ. Պիպոյան

27 մայիսի, 2015  15:38

Պետական միջոցներով մանկապարտեզներում սննդամթերքը վերահսկելը գրեթե անհնար է, այդ իսկ պատճառով վերահսկման լծակները պետք է տրվեն մանկապարտեղ հաճախող երեխաների ծնողներին: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտեց «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ միայն ծնողն է ամեն օր մանկապարտեզում լինում եւ միայն նա կարող է արդյունավետորեն վերահսկել այնտեղ մատակարարվող սննդամթերքը: Բայց դրա համար ծնողը պետք է տեղեկացված լինի այն մասին, թե ինչ մթերք կարող է եւ պետք է մատակարարվի: Նա պետք է նաեւ իմանա, թե ինչպիսի մթերք չի կարելի մանկապարտեզներին մատակարարել:

Օրինակ, ինչպես հիշեցրեց Բաբկեն Պիպոյանը, Եղվարդի մանկապարտեզում երեխաներին երշիկ էին տվել, մինչդեռ ըստ օրենքի մանկապարտեզներին նրբերշիկ եւ երշիկ մատակարարել չի թույլատրվում: Սակայն խնդիրն այն է, որ ծնողներից շատերը մինչեւ այդ դեպքը նույնիսկ չգիտեին այս մասին եւ, տեսնելով մանկապարտեզի խոհանոց բերված երշիկը եւ ճանաչելով արտադրողին, կմտածեին, որ տանն էլ են դրանից ուտում, ուրեմն, ամեն ինչ նորմալ է:

Ծնողը, Բաբկեն Պիպոյանի խոսքով, պետք է տեղեկացված լինի, ինչ է կարելի եւ ինչ չի կարելի մատակարարել մանկապարտեզ, եւ ապա սկսի վերահսկել այնտեղ մատակարարվող մթերքները:

«Տվեք հասարակական սեկտորին հնարավորություն՝ ազատ մուտք գործելու եւ աշխատանք կատարելու ծնողների հետ, ծնողական ժողովներ ձեւավորելու մանկապարտեզներում», - ասաց Բաբկեն Պիպոյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել