• Latest news

Ո՞վ է մեղավոր մանկապարտեզներում երեխաների զանգվածային թունավորման մեջ

27 մայիսի, 2015  16:44

Եղվարդի ու Ալաշկերտի մանկապարտեզներում երեխաների զանգվածային թունավորման համար մինչ այժմ ոչ մեկ պատասխանատվություն չի կրել, իսկ թունավորման պատճառներն էլ պարզել չի հաջողվել:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, եթե Նորքի դեպքից հետո (որտեղ հավի փչացած միս էր հայտնաբերվել) համապատասխան մարդիկ պատասխանատվության ենթարկվեին, եւ որեւէ միջոցներ ձեռնարկվեին, Եղվարդի եւ Ալաշկերտի մանկապարտեզներում թունավորման դեպքերից հնարավոր կլիներ խուսափել:

Իսկ ո՞վ է մեղավոր

Բաբկեն Պիպոյանը հիշեցնում է, որ Ալաշկերտում պատահածից հետո սկսեցին սննդային թունավորում կասկածել, ինչից հետո, որպեսզի հնարավոր լինի չմեղադրել պաշտոնական որեւէ կառույցի, նշեցին, որ պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումն է:

«Ծիծաղելի է այն, որ Սննդամթերքի անվտանգության ծառայությունը պնդում է, որ թունավորման պատճառը սնունդը չէ, այլ սանիտարահիգիենիկ նորմերին չհետեւելը: Կներեք, իսկ ո՞վ պետք է հետեւի այս կանոնների պահպանմանը խոհանոցում: Իհարկե, Սննդամթերքի անվտանգության ծառայությունը », - նշեց Բ.Պիպոյանը:

Նա նշեց նաեւ, որ շատ բնակարաններում խոհանոցը իդեալական վերանորոգված չէ, ոչ էլ իդեալական հիգիենա է ապահովված, սակայն, չգիտես ինչու, այդ ընտանիքներում նմանատիպ դեպքեր չեն գրանցվում:

Ամեն դեպքում, հիմնական խնդիրը, ամենայն հավանականությամբ, այն է, որ մթերքների մատակարարումը մանկապարտեզներին չի վերահսկվում: Եթե այն վերահսկվեր ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից, շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել:

«Չկա աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ մեկ տարվա ընթացքում գրանցած թունավորման այսքան դեպքերից հետո որեւէ մեկը պատասխանատվության չկանչվեր», - հավելեց Բ. Պիպոյանը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է