• Latest news

Ֆին սեքսոլոգն առաջարկում է օրգազմի դպրոց ստեղծել երիտասարդ կանանց համար

27 մայիսի, 2015  23:56

Հայտնի ֆին սեքսոլոգ Օսմո Կոնտուլան առաջարկում է երիտասարդ կանանց համար օրգազմի դպրոց ստեղծել: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ, համաձայն հարցումների, սեքսով զբաղվելու ընթացքում օրգազմի է հասնում տղամարդկանց 90 տոկոսը, իսկ կանանց շրջանում այդ թիվը երկու անգամ փոքր է: Ընդ որում՝ երիտասարդ կանանց մոտ այս խնդիրն էլ ավելի սուր է: 18-24 տարեկան կանանց շրջանում սեքսով զբաղվելու ընթացքում օրգազմ է ապրում միայն 40 տոկոսը:

Օսմո Կոնտուլան պայմանավորում է այս փաստը կենսակերպի փոփոխություններով:

«Կյանքը ավելի արագ է դարձել: Մարդիկ ավելի շատ են հոգնում եւ սեքսով զբաղվում են ուշ ժամին, իսկ այդ ժամին արդեն ուժասպառ են լինում: Հեռահաղորդակցման տարբեր միջոցները այժմ շատ ավելի շատ ժամանակ են խլում, - նշում է Կոնտուլան, - եթե սեքսը անկանոն բնույթ է ստանում, դրանով զբաղվելու մոտիվացիան եւ հաճույքը նվազում են»:

Այդ պատճառով Կոնտուլան բուժհաստատություններին առաջարկում է կանանց համար օրգազմի կուրսեր բացել: Նրա խոսքով՝ ժամանակակից սեռական թերապիան շատ է կենտրոնանում զույգի խնդիրների վրա՝ հաճույքի վրա կենտրոնանալու փոխարեն:

Սեռական հարաբերություններին վերաբերվող հետազոտությունները շատ կարեւոր են ամբողջ աշխարհում: Այսպես, բրիտանացի գիտնականները ավելի վաղ պարզել էին, որ ամենամեծ հաճույքն են ստանում սեքսից 40-ից տարեկանից բարձր ամուսնացած կանայք: Մինչեւ 30 տարեկան ամեն 5-րդ կինը իմիտացնում է օրգանիզմը, իսկ 40 տարեկանից բարձր կանանց միայն 7 տոկոսն է ստիպված այդպես վարվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել