• Latest news

Մուրադյանը Սոֆիայի համաժողովում ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները

27 մայիսի, 2015  20:59

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Սոֆիայում մայիսի 27-ից 29-ն անցկացվող վերարտադրողական եւ սեռական առողջության խնդիրներին վերաբերող տարածաշրջանային համաժողովին հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է վերջին տասնամյակում մեր երկրում իրականացված բարեփոխումներին:

«Արդեն անցել է 15 տարի, այն ժամանակվանից, երբ Հազարամյակի հռչակագրում հստակ ձեւակերպված էր ապագայի համարձակ տեսլականը եւ դրված էին մարդկանց գոյության եւ առողջության բարելավման հստակ նպատակներ»,- նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` նշանակալի առաջընթաց կա դրված բոլոր նպատակներին հասնելու հարցում:

«Վերջին տարիներին մայրական մահացության ինդեքսը տատանվում է 15-20-ի միջակայքում: Ինչպես ցույց է տալիս մայրական մահացության վերլուծությունը, դրա հիմնական պատճառներից են մանկաբարձական արյունահոսությունը, էմբոլիան, այլ խանգարումներ»,- ասել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ մայրական մահացության 30 տոկոս դեպքերի պատճառը վերարտադրողական հիվանդություններն են:

«Պետք է նկատեմ, որ Հայաստանում վերջին 8 տարիներին չի արձանագրվել հղիության արհեստական ընդհատմամբ եւ թարախային բարդություններով պայմանավորված որեւէ դեպք: Այս գործում մեծ դեր են խաղացել այնպիսի ծրագրերը, ինչպիսին եք մանկաբարձական անհետաձգելի օգնության ծառայությունը, մանկաբարձագինեկոլոգիական մոբիլ բրիգադը, մայրական մահացության եւ կրիտիկական դեպքերի վերլուծությունը ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի կողմից»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը:

Նա նշել է նաեւ, որ ներկա փուլում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվում են որակավորված բժշկական օգնություն ստանալուն, ընտանիքի պլանավորմանն ուղղված աշխատանքներ:

«Վերջին տասնամյակում Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, որոնք էականորեն արտացոլվել են հիմնական ցուցանիշների վրա»,- շեշտել է Արմեն Մուրադյանը:

Մասնավորապես` քայլեր են ձեռնարկվել օրենսդրական դաշտի, բժշկական հաստատությունների օպտիմալացման եւ գործունեության արդյունավետության բարձրացման, ռազմավարությունների մշակման ուղղությամբ:

Անդրադառնալով Հայաստանում ընդունված եւ հաստատված ռազմավարություններին եւ ծրագրերին` նա հատուկ ընդգծել է 2008 թվականի հուլիս 1-ից Ծննդօգնության հավաստագրի ներդրման ծրագրին: Երաշխավորված բժշկական փաստաթուղթը, նրա գնահատմամբ, հղիության եւ ծննդաբերության ընթացքում պետական նպատակային ծրագրերի շրջանակում հնարավորություն է ընձեռում անվճար բուժօգնություն եւ սպասարկում ստանալու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է