• Latest news

5-ամյա աղջկա ստամոքսից մի մեծ մազագունդ են հեռացրել (ֆոտո)

28 մայիսի, 2015  12:40

Բժիշկները 5-ամյա աղջկա ստամոքսից մի մեծ մազագունդ են հեռացրել: Այս մասին է պատմում BMJ Case Reports ամսագրում լույս տեսած հոդվածը:

Բժիշկների խոսքով՝ աղջիկը հայտնվել է Ավստրալիայի հիվանդանոցներից մեկում որովայնի շրջանում սուր ցավերով, նա գրեթե ոչինչ չէր ուտում: Բժիշկներն իմացան, որ աղջիկը տրիխոտիլոմանիա ուներ՝ հիվանդություն, որի դեպքում մարդիկ պոկում են սեփական մազերը, եւ տրիխոֆագիա՝ հիվանդություն, որի դեպքում այդ մազերն ուտում են:

Բժիշկները նաեւ նկատեցին, որ աղջկա որովայնը շատ մեծ է, իսկ շոշափելիս օտարածին ինչ-որ առարկա կարելի է զգալ: Հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա ստամոքսում եւ  բարակ աղիքում իսկապես մի մեծ մազագունդ կար:

Այսպես աղջկա մոտ ախտորոշվեց այսպես կոչված Ռապունցելի համախտանիշը՝ հազվադեպ մի հիվանդություն: Բժշկական գրականությունում մոտ 120 այսպիսի դեպք է հիշատակվում, համախտանիշ ունեցող բոլոր պացիենտները երիտասարդ կանայք էին:

Աղջկա մարսողական համակարգից մազագնդի հեռացումը տեւեց մոտավորաես երկու ժամ: Բժիշկները նրա ստամոքսից հեռացրեցին 125 գրամ քաշով մազագունդ: Այժմ երեխային վարքագծային թերապիայի են ուղարկել, որպեսզի նա կարողանա ազատվել սեփական մազերն ուտելու սովորությունից:

Զգուշացեք՝ նկարները կարող են տհաճ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել