• Latest news

Կինը բուժվել է հազվադեպ հիվանդությունից 3–ամսական որդու շնորհիվ

28 մայիսի, 2015  13:37

36-ամյա Խոլի Չունգի սրտի աշխատանքը սկսեց խափանվել այն բանից հետո, երբ նա վարակվեց հազվադեպ վիրուսով, որը սկսեց գրոհել սրտամկանը: Երկու անգամ նրա սիրտը կանգ էր առել, եւ բժիշկները համոզված էին, որ միակ շանսն այս դեպքում սրտի փոխպատվաստումն է:

Սակայն այն բանից հետո,  երբ նրա անկողին դրեցին իր 3 ամսական որդի Ջորդանին, նրա սիրտը կրկին սկսեց նորմալ աշխատել, կինը ապաքինվեց:

«Իմ փոքրիկը փրկեց ինձ, դրանում կասկած չկա: Ինչ-որ մի կերպ նա կարողացավ արթնացնել սիրտս, - նշեց կինը լրագրողների հետ զրույցում, - ես պատկերացում անգամ չունեմ, թեի ինչ է կատարվել այդ գիշեր: Միայն գիտեմ, որ առավոտյան բժիշկները զարմացան՝ նկատելով որ իմ սիրտը նորմալ է աշխատում: Այդ գիշերվանից հետո ես սկսեցի դանդաղ, բայց հաստատուն կերպով ապաքինվել, իմ սիրտն ուժեղանում էր օր օրի»:

Խոլին հիվանդացավ նոր տարվա տոներին: Նա կորցրեց գիտակցությունը, երբ փոխում էր որդու հագուստը: Դրանից առաջ նա սուր գլխացավեր ուներ, սակայն բժիշկներն ասում էին, որ դրանց պատճառը, ամենայն հավանականությամբ, քնի պակասն է:

Նա բուժվում էր մի քանի կլինիկարում, եւ շուտով, գիտակցության կորստի մի քանի դեպքից հետո նրա մոտ միոկարդիտ ախտորոշեցին՝ հազվադեպ վիրուսի պատճառով ի հայտ եկած սրտամկանի բորբոքում:

Հիվանդանոցում նրա սիրտը կանգ առավ, եւ բժիշկները ստիպված եղան 45 անգամ դեֆիբրիլատոր օգտագործել, որպեսզի այն կրկին աշխատի: Այդ ժամանակ նրան տեղափոխեցին Թագուհի Էլիզաբեթի հիվանդանոց Բիրմինհեմում, որտեղ նրա մոտ սրտի երկրորդ կանգ արձանագրվեց: Դրանից հետո նրա սրտի աշխատանքն ապահովվում էր հատուկ սարքավորման միջոցով:

Խոլիի համար դժվար էր իր որդուց հեռու գտնվելը: Խոլիի բարեկամները, կնոջն աջակցելու համար ամբողջ պալատով փակցրել էին փոքրիկ Ջորդանի նկարները: Այս ընթացքում բժիշկները վերջնականապես համոզվեցին, որ պետք է սրտի փոխպատվաստում անել:

Մի երեկո Խոլիի ամուսինը՝ Ջեյսոնը, ի վերջո պալատ բերեց իրենց որդուն եւ դրեց նրան անկողնի մեջ՝ Խոլիի կողքին: Եվ այդ ժամանակ կնոջ սիրտը սկսեց ինքուրույն աշխատել: Իսկ երկու շաբաթ անց նրա սիրտը այլեւս հատուկ սարքավորումների կարիք չուներ, քանի որ արդեն բավանականաչափ ուժեղ էր: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել