Չինուհի Գուան Խսուինը (31 տարեկան) քիչ էր մնում մահանար այն բանից հետո, երբ կուլ տվեց 30 սանտիմետրանոց խոհանոցային բահը:
Գուանն ինչ-որ ուտեստ էր պատրաստում էկզոտիկ խոտաբույսերով ու համեմունքներով, երբ զգաց, որ ալերգիկ ռեակցիայի պատճառով սեղմվում է իր կոկորդը: Այդ ժամանակ կինը հիշեց, որ ինչ-որ մեկը նրան խորհուրդ է տվել այդպիսի դեպքերում «բացել» կոկորդը օտարածին իրերով:
Սկզբում ա փորձում էր մինչեւ կոկորդ հասնել մատներով, այնուհետեւ՝ սննդային փայտիկներով, որոնք, սակայն, կոտրվեցին: Դրանից հետո նա պատահաբար կուլ տվեց 30 սմ երկարություն ունեցող խոհանոցային բահը: Նրա մոտ խուճապ սկսվեց, քանի որ բահի ծայրը մնացել էր կոկորդի մեջ, եւ նա չէր կարողանում հանել այն:
Կնոջը տարան տեղի կլինիկաներից մեկը, որտեղ բժիշկները սզկբում մտածեցին, որ գործ ունեն հոգեկան խանգարում ունեցող հիվանդի հետ: Նրանք ստիպված եղան անհապաղ վիրահատություն իրականացրել եւ կտրել կերակրափողը՝ երկար այդ բահը հանելու համար: Սակայն նրա կերակրափողն այնքան էր վնասվել, որ բժիշկները ստիպված եղան ձգել ստամոքսի լորձաթաղանթը եւ նորից միացնել կերակրափողը ստամոքսին:
Վիրահատությունն իրականացրած վիրաբույժի խոսքով՝ այսպիսի վիրահատություններ 50 կամ 100 տարին մեկ են արվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր