• Latest news

Հարուստ հարեւանները կարող են բարձր զարկերակային ճնշման պատճառ դառնալ

28 մայիսի, 2015  21:49

Հարուստ հարեւանների առկայությունը կարող է մարդուն հիպերտոնիայի հանգեցնել: Այս եզրահանգման են եկել Սինգապուրի գիտնականները:

Նրանք պարզել են, որ նյութապես ապահով հարեւանները ոչ միայն նախանձ, այլ նաեւ բարձր զարկերակային ճնշում են առաջացնում: Գիտությունն առաջին անգամ է անդրադարձել այս կապին, եւ գիտնականները հետեւել են ավելի քան 150 հազար մարդկանց զարկերակային ճնշման ցուցանիշներին՝ համեմատելով արդյունքները նրանց հարեւանությամբ ապրող մարդկանց նյութական բարօրության ցուցանիշների հետ:

Պարզվեց, որ հարուստ հարեւանները հիպերտոնիայի զարգացման ռիսկի գործոն են հանդիսանում, ընդ որում՝ այս դեպքում բարձր զարկերակային ճնշումը կարող է ի հայտ գալ արդեն 30 տարեկանում:

Հարեւանների բարեկեցիկ կյանքը ավելի հավանական է դարձնում սթրեսը, որն էլ հանգեցնում է հիպերտոնիայի:

Բարեբախտաբար, եթե այս տեսակ հիպերտոնիայի զոհ դարձած մարդիկ 65 տարեկանից ավել են ապրում, այս էֆեկտը շատ ավելի թույլ արտահայտված է դառնում, իսկ այնուհետեւ նաեւ անհետանում: Դատելով ամենից՝ այդ տարիքում մարդիկ փոխում են իրենց պատկերացումներն այն մասին, թե ինչն է կյանքում կարեւոր:  Ցավոք, 65 տարեկանից հետո շատ հաճախ զարգանում է արդեն տարիքային հիպերտոնիան:

Հարեւանների հարստության աստիճանը գիտնականները որոշում էին ոչ թե հաշվի առնելով նրանց բանկային հաշվին եղած գումարները, այլ լավ կյանքի արտաքին հատկանիշները՝ շքեղ ավտոմեքենաներ, զարդեր եւ այլն: Զարկերակային ճնշման ցուցանիշներն էլ որոշելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսին են հասակը, քաշը, սթրես առաջացնող աշխատանքը եւ այլն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է