• Latest news

Ալյուրի հաստացումը երկաթով ու ֆոլաթթվով վտանգավոր է ու անիմաստ. մասնագետ

28 մայիսի, 2015  15:39

Ալյուրը ֆոլաթթվով ու երկաթով հարստացնելը վտանգավոր է ու անիմաստ, կարծում է տեխնիկական գիտությունների թեկնածու, ապրանքագիտության ամբիոնի մասնագետ Վարդուհի Մելիքյանը:

Նրա խոսքով՝ վիտամինների ու միներալների ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան դրանց պակասը: Բացի այդ՝ եւ երկաթը, եւ ֆոլաթթուն կարելի է ստանալ սննդամթերքներից: Մասնավորապես, դրանով հարուստ են լյարդը, կարմիր միսը, կանաչին, լոբին եւ մի շարք այլ մթերքներ: Բացի այդ՝ բնական, այլ ոչ սինթետիկ ֆոլաթթվով ու երկաթով է հարուստ աշորայի հացը:

Հայաստանում, մասնագետների խոսքով, սննդակարգային դարավոր ավանդույթներ կան եւ պետք չէ դրանք խարխլել՝ միջազգային կազմակերպություններին լսելով եւ այլ երկրներից օրինակ վերցնելով:

Վարդուհի Մխիթարյանի խոսքով՝ շատ ավելի ճիշտ կլիներ հետազոտել ինչպես մեր սննդակարգում առկա մթերքները, այնպես էլ մարդկանց՝ հասկանալու համար, ինչի պակաս մարդիկ իրապես ւոնեն: Այնուհետեւ պետք է փորձել հասկանալ, ինչին կարող է հանգեցնել այս կամ այն նյութի ավելացումն ալյուրի մեջ, դրանցի հետո միայն կարելի է սկսել սահամանափակ քանակությամբ հաց արտադրել՝ հարստացված ալյուրից պատրաստված: Եթե փորձարկումները ցույց տան, որ այս հացն իսկապես օգտակար է մարդկանց համար եւ ոչ մի խնդիրներ չի հարուցում, կարելի մտածել դրա զանգվածային արտադրության մասին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել