• Latest news

Ֆոլաթթուն կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը

28 մայիսի, 2015  17:29

Չկան ապացույցներ, որ ֆոլաթթուն կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը, սակայն հերքել կապը այս վիտամինի եւ քաղցկեղային հիվանդությունների միջեւ հնարավոր չէ: Այս մասին լրագրողներին պատմեց կենսաֆիզիկոս Գագիկ Կարապետյանը՝ հիմնվելով Սննդամթերքի անվտանգության Եվրոպակա վարչության տվյալների վրա:

Նրա խոսքով՝ բազմացման հատկություն ունեցող քաղցկեղային բջիջներում գոլատ-ռեցեպտորներն ավելի շատ են, քանի հասարակ, առողջ բջիջներում: Բնական ֆոլատը, որը օրգանիզմը ստանում է սննդամթերքից, միանալով այս ռեցեպտորներին, կասեցնում է դրանց աշխատանքն ու թուլ չի տալիս քաղցկեղային բջիջներին զարգանալ: Այսպիսով, բնական ֆոլատները կասեցնում են քաղցկեղային բջիջների աճը: Իսկ սինթետիկ ֆոլաթթուն, կենսաֆիզիկոսի պնդմամբ,  ավելի շարժունակ է, քան բնական ֆոլատը եւ այն, միանալով այս ռեցեպտորներին, նպաստում է ԴՆԹ բազմացմանն ու քաղցկեղային բջիջների աճին:

Եվ ասպիսով, ապացուցել, որ ֆոլաթթվի ավելցուկը կարող է քաղցկեղի հանգեցնել, հնարավոր չէ, սակայն բազմաթիվ գիտնականներ պնդում են, որ սինթետիկ ֆոլաթթվի ավելցուկը կարող է նպաստել արդեն իսկ գոյություն ունեցող քաղցկեղի զարգացմանն ու հետագա աճին:

Գագիկ Կարապետյանը հիշեցրեց նաեւ, որ շատ օնկոլոգներ հակաֆալոլատներ են օգտագործում   (հղումով անցնելիս կարող եք ծանոթանալ հակաֆոլատներին նվիրված գիտական աշխատությանը), որոնք էլ քիմիաթերապիայի հիմքում են ընկած եւ նպաստում են օրգանիզմից եւ արյունից ֆոլաթթվի դուրսբերմանը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է