• Latest news

Հայաստանում հղի կանանց ավելի շա՞տ ֆոլաթթու են նշանակում, քան պետք է

30 մայիսի, 2015  11:45

ԱՀԿ ստանդարտների եւ Հայաստանի ազգային ստանդարտների համաձայն՝ հղի կանանց հղիության առաջին երեք ամիսներին պետք է նշանակել 400 միկրոգրամ ֆոլաթթու, բայց Հայաստանում նշանակում շատ ավելի շատ՝ 5 միլիգրամ, նշում է կենսաֆիզիկոս Գագիկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի գիտնականների տվյալների համաձայն՝ դեպքերի մեծամասնությունում ֆոլաթթվի 260 միկրոգրամը չի նյութափոխանակվում մարդու օրգանիզմում: Վիտամինի մնացած մասը հայտնվում է արյան մեջ եւ կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:

Ֆոլաթթվի, ինչպես նաեւ մնացած բոլոր սինթետիկ վիտամինների ավելցուկը կարող է շատ վտանգավոր լինել, նշում է կենսաֆիզիկոսը: Մասնավորապես, ֆոլաթթվի ավելցուկը կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը :

Գագիկ Կարապետյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը նախընտրում է թաքցնել, ինչքան ֆոլաթթու ու երկաթ են պլանավորում ավելացնել ալյուրի մեջ ներկայումս քննարկվող ալյուրի հարստացման ծրագրի շրջանակներում: Կան տվյալներ, որ մեկ կլիկոգրամ ալյուրին ավելացնելու են 1.3 մգ ֆոլաթթու եւ 30 մգ երկաթ: 1.3 միլիգրամ ֆոլաթթուն, մասնագետի խոսքով, արդեն ավելի շատ է, քան օրական պետք է առողջ մարդուն:

«Նույնիսկ եթե անտեսենք ֆոլաթթուն, որն արդեն իսկ պարունակվում է խմորիչների մեջ, կստացվի, որ 400 գրամ հացից ստացվում է 400 միկրոգրամ ֆոլաթթու՝ այնքան, որքան խորհուրդ են տալիս հղի կանանց: Ստացվում է, որ ֆոլատի քանակը, որը խորհուրդ է տրվում հղի կանանց հղիության երրորդ ամսում, մենք կընդունենք ամեն օր մեր ողջ կյանքի ընթացքում: Միակ բացատրությունն այն է, որ Առողջապահության նախարարությունը  ողջ բնկաչությանը ընկալում է որպես հղի կին», - նշեց կենսաֆիզիկոսը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել