• Latest news

Վարսակաձավարը պաշտպանում է դիաբետից

30 մայիսի, 2015  12:54

Վարսակաձավարով նախաճաշելը նվազեցնում է դիաբետի զարգացման հավանականությունը, նշում են նորվեգացի եւ բրիտանացի գիտնականները:

Ինչպես նշում են Նորվեգիայի գիտությունների եւ տեխնոլոգիաների համալսարանի գիտնականները եւ նրանց գործընկները Լոնդոնի Թագավորական քոլեջից, վարսակաձավարը պարունակում է բջջանյութ, իսկ բջջանյութի օգտագործումը կապված է երկրորդի տիպի դիաբետի զարգացման  կանխարգելման հետ: Բջջանյութը օգնում է նաեւ պահպանել նորմալ քաշը:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնք ավելի շատ բջջանյութ են ստանում սննդի հետ (26 գրամից ավել) կարողանում էին հասնել նրան, որ նրանց մոտ դիաբետի զարգացման հավանականությունը նվազում էր 18 տոկոսով՝ 19 գրամ բջջանյութից ոչ ավել օգտագործողների համեմատ:

Հատկանշական է, որ, գիտնականների խոսքով, որ հենց վարսակաձավարում պարունակվող բջջանյութը այս էֆֆեկտն ունի, իսկ մրգերում պարունակվող բջջանյութերը նման ազդեցություն չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է