• Latest news

Ինչ կարող է պատմել մարդու բնավորության մասին նրա ֆեյսբուքյան էջը

30 մայիսի, 2015  16:28

Ֆեյսբուքյան էջը շատ բան կարող է պատմել իր տիրոջ մասին, նշում են Բրունելի համալսարանի գիտնականները: Նոր հետազոտության շրջանակներում նրանք վերլուծել են ֆեսբուքյան էջ ունեցող 555 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները: Վերլուծության հիման վրա մարդկանց բաժանել են 5 խմբի.

  1. Էքստրավերտներ, որոնք, որպես կանոն, չեն գրում անձնական կյանքի մասին: Նրանք ավելի հաճախ կիսվում են ընկերների հետ վիրտուալ տեղեկությունները՝ համերգներ, ֆիլմերի դիտում, այլ հասարակական իրադարձություններ:
  2. Ցածր ինքնագնահատակով մարդիկ հաճախ են գրում իրենց երկրորդ կեսի համար: Նրանք պատրաստ են ցույց տալ իրենց զուգընկերոջը ամեն վայրկյան՝ հայտնելով ամբողջ աշխարհին, որ շատ երջանիկ են:
  3. Նյարդային տիպի օգտատերերը ավլի հաճախ են թարմացնում իրենց էջը եւ անպայման իրենք են որեւէ գրություն թողնում: «Այս մարդիկ ցանկանում են, ուշադրություն գրավել, բարձր գնահատականի արժանանալ ֆեյսբուքյան ընկերների կողմից: Նրանք, որպես, կանոն, «սնվում են» ուրիշների էմոցիաներով», - կարծում են հոգեբանները:
    1. Երջանիկ ընտանեկան կյանքով ապրողները, սովորաբար, ձգտում են ընկերների հետ կիսվել իրենց ընտանեկան նկարներով: Այս կերպ նրանք ասես մրցակցում են այլ ծնողների հետ:
    2. Իսկ ահա սննդի, սպորտի եւ ճանապարհորդությունների հետ կապված տեղեկություններ ավելի հաճախ հրապարակում են «նարցիսները», որոնք պատրաստ են ամեն վայրկյան մի ամբողջ դասախոսություն կարդալ առողջ ապրելակերպի, սննդակարգի, մարզվելու անհրաժեշտության մասին:

Գիտնականները խորհուրդ են տալիս եւս մեկ անգամ ուշադիր զննել սեփական ֆեյսբուքյան էջը եւ մտածել այն բանի շուրջ, թե ինչ կարող է պատմել այն Ձեր մասին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է