• Latest news

Քնի պակասը շատ ավելի վատ է անդրադառնում աշխատունակության վրա, քան ծխախոտն ու ալկոհոլը

29 մայիսի, 2015  11:46

Կարելի է ուտել ինչ ցանկանում են, ծխել ու ալկոհոլ օգտագործել, սակայն աշխատունակության վրա դա որեւէ կերպ չի անդրադառնա, եթե մարդը քնում է օրական 7 ժամից ոչ պակաս, նշում են Քեմբրիջի համալսարանի եւ Rand Europe-ի գիտնականները:  Գիտնականները վերլուծել են ավելի քան 21 հազար բրիտանական ընկերությունների աշխատակիցների տվյալները, պատմում է The Daily Mail-ը:

Գիտնականները պարզել են, որ աշխատունակությունը ավելի ցածր էր ֆինանսական խնդիրներ ունեցող աշխատակիցների, հոգեկան խնդիրներ ունեցող աշխատակիցների, հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցողների եւ սպորտից հեռու աշխատակիցների  շրջանում: Բացի այդ՝ պակաս պրոդուկտիվ էին այն աշխատակիցները, ովքեր քրոնիկ ուշանում էին եւ ժամանակ պակաս էին զգում, եւ այն մարդիկ, որոնք խնամում էին բարեկամներից մեկին:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պակասը վնասակար է մաշկի համար: Բացի այդ՝ այն ավելի հավանական է դարձնում դիաբետի զարգացումը:

Ուպսալայի համալսարանի մասնագետները պարզել են, որ անքուն ընդամենը մի գիշերը հավասարազոր է ուղեղին հասցրած մեկ վնասի: Ուղեղի մեջ աճում է քիմիական նյութերի քանակը, որոնք խոսում են ուղեի վնասվածքների մասին: Այս նյութերն են NSE եւ S-100B-ն, որոնք կապված են, օրինակ, ուղեղի ցնցումի հետ: Գիտնականների խոսքով՝ քունը ազատում է ուղեղը վնասակար միացություններից: Քնի պակասի արդյունքում ավելանում է Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունների եւ ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է