• Latest news

Բացահայտված է քաղցկեղի կրկնման մեխանիզմը

29 մայիսի, 2015  13:59

Գիտնականները պարզել են, ինչու են ուռուցքները վերադառնում որոշ հիվանդների մոտ նույնիսկ ամբողջական ապաիքնումից հետո: Պարզվեց, որ չարորակ ուռուցքները «քուն են մտնում», որպեսզի խուսափեն քիմիաթերապիայի ազդեցությունից, իսկ մի քանի տաի հետո կրկին արթնանան:

Քաղցկեղի կրկնությունից վախենում են այս հիվանդությունից ապաքինված գրեթե բոլոր մարդիկ, քանի որ հիվանդությունը միշտ կարող է վերադառնալ: Լոնդոնի ուռուցքաբանական հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները կարծում են, որ բացահայտել են քաղցկեղի ռեցիդիվի գաղտնիքը: Գենետիկական անալիզի միջոցով ստացված տվյալները  խոսում են այն մասին, որ որոշ չարորակ ուռուցքներ« քուն են մտնում», ինչը նրանց թույլ է տալիս խուսափել քիմիաթերապիայի եւ բուժման այլ տեսակների ազդեցությունից:

Քնած այս բջիջները կարող են արթնանալ շատ տարիներ անց: Այս տեղեկությունները հնարավորություն են տալիս այնպիսի թերապիա ստեղծել, որը կարող է ոչնչացնել առանց բացառության բոլոր քաղցկեղային բջիջները՝ ներառյալ քնածները: Իսկ դա կարող է գրեթե ամբողջությամբ բացառել քաղցկեղի կրկնությունը, նշում են հետազոտողները:

Գիտնականներն այս եզրահանգումների են եկել լեյկեմիայի հազվադեպ տեսակներով տառապող  արյան եւ ոսկրածուծի արյան նմուշների անալիզի հիման վրա, որը տեւել է ավելի քան 20 տարի: Գիտնականները վերլուծել են հիվանդներից 4 տարեկան հասակում վերցրած տվյալները եւ այն տվյալները, որոնք վերցվել են 22 տարի անց: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել