• Latest news

Ամերիկացուն բանտարկել են՝ դստեր ատամների վատ վիճակի պատճառով

29 մայիսի, 2015  18:27

37-ամյա ամերիկացի Քեննեթ Ուոնամեյքերը դատապարտվել է 18 ամսվա կալանքի իր դստեր ատամների վատ վիճակի պատճառով: Վեցամյա աղջկա բերանի խոռոչում միանգամից 14 աբսցես են գտել: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց իր ծնողական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու մեջ: Դատական նիստին ցուցմունք տված ատամնաբույժը նշեց, որ աղջկա ատամների վիճակը լրջորեն սպառնում էր նրա կյանքին:

Ինքը Կեննետը պնդում է, որ չի հասկանում մեղադրանքների էությունը, իսկ իր դստեր կյանքին ու առողջությանը նա երբեք չի սպառնացել: Նախքան հոր ձերբակալությունը աղջիկը ատամնաբուժարան է այցելել, որտեղ նրան մի քանի բարդ վիրահատություն էր սպասվում, որոնք չկայացան,  քանի որ ծնողները աղջկան նախավիրահատական հետազոտության չբերեցին:

38 օր անցկացնելով ճաղերի հետեւում՝ Կեննետը դուրս եկավ, քանի որ կալանքը փոխարինեցին պայմանական ազատազրկմամբ: Անցած շաբաթ օրը նա նշեց, որ կարող է ապացույցներ ներկայացնել, որ դստեր ատամների վիճակը չէր սպառնում նրա կյանքին:

Հետաքննությունը շարունակվում է: Գործը բարդանում է նրանով, որ Ջեսիկա Հոֆմանն ու Կեննետը նախկինում այլ երեխաներ էլ ունեին, որոնք մահացել էին: 2011 թվականին թոքաբորբից մահացավ 7-ամսական Թայլերը, իսկ 2007 թվականին զույգի երկու երեխաները մահացած էին ծնվել, ընդ որում՝ մահվան դեպքերից մեկը պայմանավորված էր մոր կողմից ամֆիտամիններ օգտագործելու փաստով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել