• Latest news

Ծխախոտի տուփերի վրայի նկարները սարսափեցնում են ծխողներին. հետազոտություն

29 մայիսի, 2015  22:47

Ծխախոտի տուփերի վրայի նկարները հոգեբանական տեսակետից ծխողների վրա ազդելու ավելի արդյունավետ միջոց են, քան բոլոր այլ նախազգուշացնող գրառումները, նշում են Հյուսիսայի Կարոլինայի համալսարանի ամերիկյան գիտնականները:

Նրանք վերլուծել են նախկինում իրականացրած հետազոտությունների արդյունքերը եւ համեմատել ծխախոտի տուփերի վրայի նկարների ազդեցությունը սարսափելի նկարների ազդեցության հետ: Պարզվեց, որ այդ նկարները շատ ավելի հաճախ են գրավում մարդկանց ուշադրությունը՝ նրանց մոտ ուժեղ էմոցիոնալ ռեակցիա առաջ բերելով եւ ծխախոտի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք ձեւավորելով:  

Ծխախոտի տուփերի վրայի նկարները, պարզվեց, ագիտացիայի շատ ուժեց միջոց են, որոնք ստիպում են մտածել ծխելը թողնելու մասին: «Ասում են, որ մեկ նկարը հազար դոլար արժե, եւ մենք կարողացանք գործնականում համոզվել դրանում», - հայտնում է հետազոտության հեղինակ Սետ Նոարը:

Ամբողջ աշխարհում ծխախոտը ամե տարի սպանում է 6 միլիոն մարդ, իսկ 2020 թվականին այս թիվտ 8 միլիոնի կհասնի, ինչպես կանխատեսում է ԱՀԿ-ն:

Միայն 30 երկրներում, որտեղ բնակվում է ծխողներ 14 տոկոսը, ծխախոտի տուփերի վրա ծխելու հետրանքների պատկերներ կան: Օրինակ, Ավստրալիայում ծխախոտի տուփի վրա պատկերված են հիվանդ կամ մահացող ծխողները: Գուցե, հենց այդ պատճառով է Ասվտրալիայում ծխողների քանակը նվազում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել