• Latest news

Հայաստանում տղամարդկանց 50 տոկոսը ծխում է

29 մայիսի, 2015  14:43

Հայաստանում 50 տարեկանից բարձր տղամարդկանց 50 տոկոսը ծխում է: Այս մասին լրագրողներին պատմեց ազգային առողջապահության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ծխող տղամարդիկ շատ ավելի շատ են՝ այլ երկրների համեմատ: Ինչ վերաբերվում է կանանց, ապա նրանց մեջ ծխողների թիվը կազմում է մոտավորապես 2.3 տոկոս, սակայն Երեւանում ծխող կանայք ավելի շատ են, քան երկրի մարզերում, բացի այդ՝ որոշ խմբերում ծխողները 7-8 տոկոս են կազմում:

Ինչ վերաբերվում է դեռահասներին, ապա ծխող է նրանց 10-12 տոկոսը՝ հիմնականում տղաներ, որոնք ժամանակ առ ժամանակ ծխում են մինչեւ 13-15 տարեկանը: Հիմնականում, սակայն, դեռահասները սկսում են ծխել 17-21 տարեկան հասակում:

Հայաստանում ծխողների քանակին վերաբերվող վիճակագրական հետազոտություններն անց են կացվում 2-3 տարին մեկ: Մոտակա հետազոտությունը պլանավորվում է անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ինչից հետո, Ալեքսանդր Բազարչյանի խոսքով, պարզ կադառնա, փոխվել են արդյոք ցուցանիշները վերջին տարիների ընթացքում:

Հիշեցնեք, որ մայիսի 31-ին նշվելու է ծխախոտից հրաժարվելու Միջազգային օրը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել