• Latest news

3 փաստ վիտամինների մասին, որոնք Դուք չգիտեիք

30 մայիսի, 2015  22:28

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ վիտամին ընդունելը ոչ միայն չի կարող պաշտպանել քաղցկեղից, այլ նաեւ հակառակը: Ֆոլաթթվի, բետա-կարոտինի եւ վիտամին E-ի ավելցուկը նույնիսկ նպաստում է քաղցկեղի զարգացմանը:

Ահա 3 փաստ վիտամինների մասին, որոնք Դուք, ամենայն հավանականությամբ, չգիտեիք.

Վիտամինները չեն կարող փոխարինել ճիշտ սննդակարգը

Որոշ մարդիկ սխալ են սնվում եւ վիտամիններ ընդունում՝ մտածելով, որ դրանով իսկ ապահովում են օրգանիզմը անհրաժեշտ նյութերով: Իրականում դա այդպես չէ, եւ արհեստական վիտամինները չեն կարող փոխարինել ճիշտ սննդակարգը կամ մեղմել վնասակար սովորությունների (շատակերության կամ անկանոն սնվելու) ազդեցությունը:

Չարաշահումը վտանգավոր է

Վիտամին C-ն, օրինակ, պաշտպանում է իմունիտետը եւ շատերին կարող է թվալ, որ, ինչքան շատ լինի այն, այդքան լավ: Սակայն իրականում ցանկացած վիտամինի ու միներալի ավելցուկը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Նույնիսկ վիտամին C-ն, եթե այն շատ լինի, կարող է փորլուծություն եւ այլ խնդիրներ առաջ քաշել եւ վնաս հասցնել բջիջներին՝ դրանք պաշտպանելու փոխարեն:

Նույնիսկ բնական նյութերը կարող են վնասակար լինել

Նույնիսկ բնական նյութերի ավելցուկը կարող է վտանգավոր լինել: Օրինակ՝ կավան սովորաբար օգտագործվում է քնի խախտումների բուժման, տագնապայնության դեմ պայքարելու համար, սակայն, որոշ կարծիքների համաձայն՝ այն տոկսիկ ազդեցություն ունի լյարդի վրա: Գոճամորին, օրինակ, կարող է փոխազդել այլ դեղորայքի հետ եւ հանգեցնել անցանկալի հետեւանքների:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է