• Latest news

Շոկոլադ, սուրճ ու գինի. քաղցկեղի պատճա՞ռ թե քաղցկեղից պաշտպանվելու միջոց

28 հունիսի, 2015  19:32

Կարող է արդյո՞ք շոկոլադը պաշտպանել քաղցկեղից թե այն դրա զարգացման պատճառներից մեկն է: Օրական մեկ-երկու բաժակ գինին վնասակա՞ր սովորություն է, թե գինին ամեն դեպքում օգտակար է: Կարո՞ղ է արդյոք սուրճը փրկել, թե այն սպանում է: Ամեն օր նորանոր հետազոտություններ են ի հայտ գալիս այս կամ այն սննդամթերքի օգտակար կամ վնասակար լինելու մասին:

Ամերիկյան հետազոտողներ Ջոնաթան Շոնֆիլդն ու Ջոն Իոնիդիսը հետեւել են 50 ամենատարածված մթերքներին, ինչպես նաեւ նրան, թե ինչ են խոսում գիտնականները այդ մթերքների մասին: Արդյունքն անսպասելի էր:

Այսպես, 6 հետազոտություններ ցույց են տվել, որ գինին կարող է պաշտպանել քաղցկեղից, սակայն երեք այլ հետազոտություններ գինին ճանաչում են քաղկցկեղային նյութ: Երկու հետազոտություն ցույց են տվել, որ լոլիկը կարող է քաղցկեղ առաջացնել, իսկ 8-ն էլ ապացուցել են, որ այն պաշտպանում է ուռուցքներից: Երեք հետազոտությամբ հաստատվել է, որ թեյը կարող է ուռուցքի պատճառ դառնալ, իսկ վեցով էլ հերքվել են այս պնդումները՝ պնդելով, որ թեյը իրականում ուժեղ կանխարգելիչ հատկություններ ունի:

Նույնը վերաբերվում է նաեւ շոկոլադին, կաթին, հավկիթին, սուրճին, կարագին, տավարի մասին: Պետք է նշել, սակայն, որ վերջին երկու դեպքերում այն հետազոտությունների քանակը, որոնք պնդում են, որ վերոնշյալ մթերքները վնասակար են, ավելի մեծ է դրանց օգտակարությունը ապացուցած հետազոտությունների քանակից:

Ում կարելի է հավատալ, իսկ ում՝ ոչ, դեռեւս դժվար է ասել: Սակայն եզրահանգումը հետեւալն է. եթե Դուք հաջորդ անգամ տեսնեք որեւէ վերնագիր այն մասին, որ այս կամ այն մթերքը պաշտպանում է քաղցկեղից, մի շտապեք դրանով լցնել սառնարանը: Շատ հավանական է, որ մոտ ապագայում հայտնվի որեւէ հետազոտություն, որը կհերքի այդ պնդումները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել