• Latest news

Բժիշկները կեսարյան հատումով փրկել են վթարի ենթարկված կնոջ երեխայի կյանքը

26 հունիսի, 2015  22:43

39-ամյա Սուսաննայի համար առաջնեկի ծնունդը վտանգվեց հունիսի 21-ին Երեւան-Սեւան մայրուղում վթարի ենթարկվելուց հետո։ Սակայն ձեռնարկված հրատապ եւ ճշգրիտ որոշումների շնորհիվ նորածին Մարիայի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում։

Սեւանի բժշկական կենտրոնից անմիջապես կապվել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի հետ։ Շտապբուժօգնության մեքենայով, բժշկի ուղեկցությամբ արագ կազմակերպվել է հղիի տեղափոխումը Երեւան։ Մինչ այդ ինստիտուտ է հրավիրվել վնասվածքաբան։ 33-34 շաբաթական հղին վթարի հետեւանքով ստացել է աջ ազդրի բազմաբեկորային կոտրվածք, սալջարդեր եւ հեմատոմաներ։ Տեղի է ունեցել ընկերքի անջատում եւ պտղի սուր շնչարգելություն։ Հենց ընդունարանից Սուսաննային տեղափոխել են վիրահատարան։ Կեսարյան հատումով հաջողվել է նախ փրկել փոքրիկի կյանքը։ Ծնվել է 1800գր քաշով աղջիկ։ Այնուհետեւ կատարվել է ստորին վերջույթի լոնգետային ամրացում։ Մոր եւ երեխայի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։

Երկու օր անց Մարտունու բժշկական կենտրոնից նույն ինստիտուտ տեղափոխված 27-ամյա, 29-30 շաբաթական հղի Նաիրայի վիճակը ծայրահեղ ծանր էր. մահացած պտուղ, ընկերքի անջատում, արյունահոսություն, տրոմբոֆիլիա, անեմիա, հեմոռագիկ շոկ։  Ունեցած հիվանդության պատճառով կինը մշտապես գտնվել է արյունաբանների հսկողության տակ եւ բուժվել ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է ընդունվել բավական ցածր հեմոգլոբինով, արյան 0 մակարդելիությամբ։

Կյանքի ցուցումով անմիջապես կատարվել է կեսարյան հատում, մահացած պտղի հեռացում։ Երիտասարդ կնոջը փրկելու համար մեծ քանակությամբ պլազմայի եւ  արյան փոխներարկում է կատարվել, հիվանդանոցն ապահովել է նաեւ անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցներով։ Հետագա բուժմանն անմիջական մասնակցություն է ունեցել արյունաբանը։

Այսօր արդեն Նաիրայի կյանքին վտանգ չի սպառնում։ Ամուսինները խոսքեր չեն գտնում իրենց երախտիքը հայտնելու համար։ Իսկ վիրահատող Ռազմիկ Աբրահամյանը կարեւորում է, որ նաեւ հաջողվել է պահպանել երիտասարդ կնոջ վերատադրողական ֆունկցիան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել