• Latest news

Գովազդ, որը Կոկա-Կոլայի ղեկավարությունը Ձեզ չէր ցուցադրի

29 հունիսի, 2015  18:01

44 տարի առաջ նկարահանվել է Կոկա-Կոլան գովազդող ամենահայտնի հոլովակը: Իսկ այժմ ամերիկյան Center for Science in the Public Interest կազմակերպությունը այս գովազդի ռեմեյքն է նկարել, որը ցույց է տալիս, ինչպես են քաղցր ընպելիքները իրականում ազդում մարդկանց վրա:

Գովազդի ռեմեյքում նկարահանվում են իրական մարդիկ, որոնք տառապում են դիաբետով, ատամների խնդիրներով, ճարպակալմամբ եւ մի շարք այլ խնդիրներով, որոնց հիմնական պատճառը Կոկա-Կոլան է եւ այլ նմանատիպ ըմպելիքներ: Տեսանյութի հեղինակները հույս են հայտնում, որ մարդիկ, տեսնելով այս հոլովակը, կհասկանան, ինչքանով են վտանգավոր այս ըմպելիքները եւ ավելի քիչ կխմեն դրանք:

«Տասնամյակների ընթացքում Կոկա-Կոլան եւ մի շարք այլ արտադրողներ միլիարդներ են ծախսել՝ փորձելով ապացուցել ամերիկացիներին եւ  ամբողջ աշխարհին, որ էներգետիկ խմիչքները մարդկանց երջանիկ են դարձնում, - նշում է կազմակերպության ղեկավար Մայքլ Ջեկոբսոնը, - մենք մտածեցին, որ հետաքրքիր կլինի թարմ հայացքով նայել այս գովազդին, որտեղ նկարահանված այս խմիչքների պատճառով խնդիրներ ձեռք բերած մարդիկ, որոնք պատրաստ են կիսվել իրենց պատմություններով»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել