• Latest news

Տղամարդիկ ու կանայք տարբեր բջիջներով են ցավ զգում

30 հունիսի, 2015  19:51

Ուժեղ ու թույլ սեռի ներկայացուցիչները տարբեր բջիջներով են ցավ զգում, ինչպես ցույց տվեցին լաբորատոր մկների վրա իրականացրած հետազոտությունը: Այս արյդւնքները հերքում են քրոնիկ հիվանդության դեմ ցավազրկող ստեղծելու նախկինում անցկացված բոլոր  փորձարկումների արդյունքները, պնդում են նյարդաֆիզիոլոգները Nature Neuroscience ամսագրում:

«Այլ հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ու կանայք ցավի նկատմամբ տարբեր ընկալունակություն ունեն եւ որ կանայք ավելի են հակվաքծ քրոնիկ ցավին՝ չնայած նրան, որ մենք միշտ մտածել ենք, որ այս ազդակները միեւնույն նեյրոններով են փոխանցվում եւ մշակվում են միեւնույն ձեւով», - պատմեց Ջեֆրի Մոգիլը (Jeffrey Mogil) Մոնրեալի (Կանադա) համալսարանից:

Իր հետազոտությամբ Մոգիլի խումբը փորձեց բացահայտել յան մեխանիզմները, որոնք կարգավորում են ցավի ազդակների փոխանցումը եւ հասկանալ, ինչու բորբոքված հյուսվածքներին կամ մաշկին դիպչելը այդքան սուր ցավ է առաջացնում:

Ինչպես բացատրում են գիտնականները, նյարդաֆիզիոլոգները շատ վաղուց են մտածում, որ այս գործընթացներին մասնակցում են այսպես կոչված միկրոգիլաները՝ հատուկ օժանդակ մարմինները, որոք իրենցից նյարդային հյուսվածքի յուրահատուկ վահան են ներկայացնում: Մոգիլն ու նրա գործընկերները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ միկրոգլիաներին նվիրված բոլոր փորձարկումներն իրականացվել են արուների վրա:

Դեղորայքը ներարկելուց հետո աեւուների մոտ, դատելով վանդակում նրանց շարժումներից, ցավը կամ մեմղվել է կամ ամբողջությամբ անցել, այնինչ էգերն առհասարակ չէին արձագանքում միկրոգլիաները կասեցնող դեղորայքի ներարկմանը:  Նույնիսկ երբ գիտնականները հեռացրերցին նյարդային հյուսվածքից այս բջիջները, էգերը շարունակում էին ցավ զգալ:

Դա նշանակում է, որ երկու սեռերի մոտ ցավը ընկալվում ու վերծանվում էր տարբեր նյարդային ու օժանդակ բջիջների միջոցով: Այդ պատճառով որոշ ցավազրկողներ, որոնք արդյունավետ են տղամարդկանց դեպքում, կարող են առհասարակ չազդել կնոջ պարագայում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել