• Latest news

Մարդու սիրտը տպել են 3D տպիչի վրա

30 հունիսի, 2015  12:32

Առաջին անգամ գիտության պատմության մեջ փորձագետների միջազգային խումբը հաջողությամբ օգտագործել է համակարգչային տոմոգրաֆիայի ու 3D ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիայի միացությունը մարդու սրտի սրտի հիբրիդային 3D մոդելի ստեղծման համար:

Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս այս տեխնոլոգիան օգտագործել նաեւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի համադրմամբ, ինչը մարդու սրտի մոդելը ավելի ճշգրիտ կդարձնի եւ սրտաբանության ոլորտում մեծ առաջընթաց կլինի՝ թույլ տալով բժիշկներին անձնականացված բուժում նշանակել հիվանդներին:

Միչիգանի Helen DeVos Children's Hospital-ի գիտնականների ստացած տվյալները ավելի արդյունավետ ախտորոշում ու վիրահատությունների նախապատրաստում կապահովի:

Այս մոդելը թույլ կտա բժիշկներին հասկանալ, պետք է արդյոք բուժել հիվանդներին դեղորայքի միջոցով թե նրանք վիրահատության կարիք ունեն: Մասնագետները հատուկ ծրագրային ապահովում են օգտագործել սրտի ճշգրիտ անատոմիկ մոդել ստանալու համար:  Շատ հավանական է, որ մի քանի տարի անց բժիշկները կսկսեն իրենց հիվանդների համար սրտի 3D  մոդելներ պատրաստել՝ բուժման առավել արդյունավետ մեթոդներ մշակելու համար, ինչի արդյունքում սրտի հիվանդությունները ավելի քիչ կյանքեր կխլեն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել