• Latest news

ՀՀ Առողջապահության նախարարությունը կնշի բուժաշխատողի տոնը 4-րդ միջազգային համագումարի բացման օրը

30 հունիսի, 2015  16:01

Առողջապահության նախարարությունը մեծ ուշադրություն է հատկացնում 4-րդ միջազգային բժշկական համագումարին, որը տեղի կունենան Երևանում հուլիսի 2-3-ը, համագումարի մասնակիցներից մեծ ակնկալիքներ կան: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում նշեց առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը: Համագումարի պատվավոր նախագահն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով՝  օտարերկրյա բժիշկները կկիսվեն իրենց փորձով, որը հետագայում հնարավոր կլինի ներմուծել Հայաստանի առողջապահական համակարգ:

Նա նշեց, որ Հայաստանում այսպիսի մեծ բժշկական միջոցառման անցկացման հետ կապված, նախարարությունը որոշում է ընդունել նշել բուժաշխատողի տոնը համագումարի բացման օրը՝ հուլիսի 1-ին:

Խոսելով այն մասին, թե ինչքան կարևոր են այսօրինակ համագումարները, Միրիջանյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին համալսարական առաջին կլինիկայում բացվել են ռադիոլոգիայի և ինսուլտի կենտրոններ, ինչը հնարավոր դարձավ նախկինում տեղի ունեցած համագումարներից մեկի շնորհիվ:

Չորրորդ միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա Հայաստանում, «Մարիոթ» հյուրանոցում՝ հուլիսի 2-4-ը:

Համագումարի պաշտոնական բացումը տեղի կունենան հուլիսի 1-ին՝ 19:00-ին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում: Համագումարի շրջանակներում սաթելիտային սիմպոզիումները տեղի կունենան հուլիսի 1-4-ը: Սիպմոզիումների մասին մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ մեր կայքում՝ օրացույց բաժնում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել