• Latest news

Հուլիսի 1-ին տեղի կունենա 1-ին Համահայկական արյունաբանական սիմպոզիումը

30 հունիսի, 2015  18:43

Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի եւ Արյունաբանական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ս. թ. հուլիսի 1-ին կազմակերպվում է «Արյունաբանության զարգացման ուղիները.կիզակետում փոխպատվաստման եւ բարձր դեղաչափային քիմաթերապիայի նախադրյալները Հայաստանում» 1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիումը, որը կանցկացվի «Միասին հանուն ազգի առողջության» 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում: Սիմպոզիումը նվիրված է արյան համակարգի տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին, մասնավորապես ոսկրածուծի փոխպատվաստման հիմնահարցերին:

Համաժողովի կիզակետում է՝ ցողունային բջիջների եւ ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտի զարգացումը Հայաստանում:  Ցողունային բջիջների եւ ոսկրածուծի փոխպատվաստումը՝ բժշկագիտության չափազանց բարդ, մեծ գիտական ներուժ պահանջող ոլորտ է, որը պահանջում է բարձր որակավորում ունեցող արյունաբանների, ուռուցքաբանների, փոխներարկաբանների եւ շատ այլ մասնագետների համախմբված թիմ:

Հիշեցնենք, որ 2016 թ. Հայաստանում կվերաբացվի վերակառուցված եւ ամբողջովին վերազինված Արյունաբանական կենտրոնը, որտեղ կլինեն բարձր դեղաչափային քիմիոթերապիայի, ինչպես նաեւ տարածշրջանում առաջին ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքները: Այս սիմպոզիումը հայ արյունաբաններին հնարավորություն կընձեռի ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտում բազմամյա փորձ ունեցող առաջատար արյունաբաններից ստանալ մասնագիտական խորհուրդներ, որոնք կնպաստեն Հայաստանում ժամանակակից ստանդարտներին համապատասխանող փոխպատվաստման բաժանմունքի  ստեղծմանը, գործարկմանը եւ հետագա աշխատանքների կազմակերպմանը:

Միջոցառումը իր հարկի տակ է համախմբել տասնյակից ավելի արյունաբանների՝ աշխարհի լավագույն արյունաբանական կլինիկաներից , ինչպես օրինակ Ռաբի Հաննա /Քլիվլենդ, ԱՄՆ/, պրոֆ. Ս.Վ.Գրիցաեւ (Ս-Պետերբուրգ, ՌԴ), պրոֆ.Ա. Մելիքյան /Մոսկվա, ՌԴ/, պրոֆ. Ժ.Ժ. Քիլաջյան /Փարիզ, Ֆրանսիա/, պրոֆ.Լ. Պապայան/Ս-Պետերբուրգ, ՌԴ/, պրոֆ. Ռ. Հասերջյան/Մասաչուսեթս, ԱՄՆ/, Ն. Առաքելյան /Փարիզ, Ֆրանսիա/, Հ. Գեւորգյան /Ս-Պետերբուրգ, ՌԴ, Ս. Քենդերյան /Ռոչեստեր, ԱՄՆ/, Մ. Օհանյան /Հյուստոն, ԱՄՆ//:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է