• Latest news

Մանուկ հասակում սպոորտով զբաղվելը ավելի երկարակյաց է դարձնում

30 հունիսի, 2015  23:47

Մանուկ հասակում սպորտով զբաղվելը ավելի երկարակյաց է դարձնում ու դրական անդրադառնում կանանց ու տղամարդկանց առողջության վրա, հայտնում են Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության տարբեր տեսակները ամրապնդում են մարմինն ու հոգեկան առողջությունը: Այս մասին են գիտնականների կազմակերպած փորձարկումները:

Կրծողների վրա իրականացրած փորձարկումների ընթացքում գիտնականները չափել են մկների ֆիզիկական ակտիվությունն ու մարմնի զանգվածը, ինչպես նաև հասուն մկների լեպտինի շրջանառության մակարդկը, ինչպես նաև այս կամ այն սննդային բաղադրիչի օգտագործումը՝ պարզելու համար, ինչպես են վարժություններն ազդում օրգանիզմի վրա:

Պարզվեց, որ սպորտը մանուկ հասակում դրական է ազդում առողջության վրա: Չնայած նրան, որ հետազոտությունները վերաբերվել են կրծողներին, շատերը կարոծում են, որ նույնը վերաբերվում է մարդկանց՝ ինչքան ակտիվ լինեն նրանք, այդքան ավելի երկար կապրեն ու այդքան առողջ կլինեն:

Բացի այդ՝ ինչպես նշեց Թեոդոր Գարլանդը՝ հետազոտության համահեղինակը, եթե երեխաները ակտիվ լինեն դպրոցական տարիքում, նրան իմունային ռեակցիան կխոչընդոտի մի շարք խնդիրների զարգացումը: Բացառված չէ, որ նրանք ավելի շատ կապրեն, քան այն մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել