• Latest news

Համահայկական արյունաբանական սիմպոզիումը Հայաստանում արյունաբանությունը նոր մակարդակի կբարձրացնի (ֆոտո)

1 հուլիսի, 2015  10:31

Համահայկական արյունաբանական սիմպոզիումը Հայաստանում արյունաբանությունը նոր մակարդակի կբարձրացնի եւ կօգնի արդյունավետորեն ներդնել բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման տեխնոլոգիաները: Այս կարծիքը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սմբատ Դաղբաշյանը:

2016 թվականին Հայաստանում նախատեսված է ներդնել բարձր դեղաչափային քիմիաթերապիան եւ ոսկրածուծի փոխպատվաստումը՝ տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն արյան չարորակ նորագոյացություններով տառապող հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկել: Այս տեխնոլոգիաները բավական բարդ են, եւ դրանք արդյունավետորեն ներդնելու համար մի շարք քայլեր են անհրաժեշտ:

Առաջին համահայկական արյունաբանական սիմպոզիումը հնարավորություն է ընձեռելու կազմել մի թիմ, որը հնարավորություն կստեղծի՝ վերապատրաստումների եւ մասնագիտական դասընթացների շնորհիվ, Հայաստանում շատ բարձր մակարդակով ներդնել ոսկրածուծի փոխպատվաստման տեխնոլոգիան եւ մի շարք այլ բարձր տեխնոլոգիաներ:

Ինչպես նշեց պրոֆեսոր Դաղբաշյանը, արյունաբանությունը բժշկագիության ամենաբարդ ոլորտներից է, քանի որ մասնագետները գործ ունեն բավական դժվար ախտորոշվող եւ դժվար բուժվող արյան հիվանդությունների հետ: Այսօր արյան չարորակ հիվանդություններով եւ լեյկեմիաներով տառապող հիվանդներից շատերը ստիպված են լինում մեկնել արտերկիր՝ բուժում ստանալու համար, բայց շուտով, երբ բացվի բարձր դեղաչափային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը, նրանց բուժումը հնարավոր կլինի Հայաստանում կազմակերպել:

«Արյունաբանության զարգացման ուղիները. Կիզակետում փոխպատվաստման եւ բարձր դեղաչափային քիմիաթերապիայի ներդրյալները Հայաստանում» առաջին համահայկական արյունաբանական սիմպոզիումը մեկնարկել է այսօր՝ հունիսի 1-ին՝ «Միասին հանուն ազգի առողջության» 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում:

«Սիմպոզիումը նպատակ ունի համախմբելու արյունաբաններին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում արյունաբանության զարգացման», - նշեց մասնագետը:

Սիմպոզիումի ընթացքում քննարկվելու են արյան համակարգի տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները, մասնավորապես, ոսկրածուծի փոխպատվաստման հիմնահարցերը:

Իր հերթին Արյունաբանական ասոցիացիայի անդամ, արյունաբան Ելիզավետա Ամիրխանյանը նշեց, որ նմանատիպ սիմպոզիումները բարձրացնում են հայ մասնագետների գիտական մակարդակը: Մասնագետները հնարավորություն են ստանում փորձի փոխանակում իրականացնել եւ ծանոթանալ ոլորտի բոլոր ձեռքբերումներին:

Սիմպոզիումին մասկանցում են մասնագետներ աշխարհի ամենահայտնի կլինիկաներից: Մասնակիցների թվում են Ռաբի Հաննան ԱՄՆ-ի Քլիվլենդյան կլինիկայից, պրոֆեսոր Ս.Վ. Գրիցան, պրոֆեսոր Ա. Մելիքյանը, պրոֆեսոր Ժ.Ժ. Քալաջյանը, Ս. Քենդերյանը եւ մի շարք այլ հանրահայտ մասնագետներ:

Սիմպոզիումի շրջանակում նախատեսված է նաեւ ստեղծել Համահայկական Արյունաբանական Հարթակ, որի հիմնական նպատակն է միավորել աշխարհասփյուռ հայ արյունաբանների ուժերը եւ ստեղծել Հայաստանում բարձրորակ, ժամանակակից արյունաբանական ծառայություն:

Ինչպես նշեց պրոֆեսոր Դաղբաշյանը, հարթակը ինտերակտիվ կերպով է կազմակերպվելու, եւ մարդիկ ունենալու են հնարավորություն մասնակցելու բոլոր հարցերի քննարկմանը, հայտնելու իրենց կարծիքը, տեսնելու եւ գնահատելու արյունաբանության մակարդակը: Նրանք նաեւ մասնակցելու են արյունաբանության ոլորտի ռազմավարության ստեղծմանը եւ այդ ոլորտի կառավարմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել