• Latest news

Ամերիկացի բժիշկները հայ մանկաբույժներին են ներկայացնում մանկական ինտենսիվ թերապիայի նոր մոտեցումները (ֆոտո)

1 հուլիսի, 2015  11:56

«Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 1-ին տեղի է ունենում մանկական ինտենսիվ թերապիային նվիրված սատելիտային սիմպոզիում: Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում սիմպոզիումի կազմակերպիչ, Հայ օգնության հիմնադրամի բժշկական ծրագրերի համակարգող Համբարձում Սիմոնյանը, հունիսի 29-ին եւ 30-ին «Արաբկիր» ԲԿ-ում անցկացվեցին հատուկ կուրսեր մանկական ինտենսիվ թերապիայի մասնագետների համար, որոնք կազմակերպել էր ԱՄՆ-ից ժամանած մասնագետները: Նշենք որ վերջիններս հանդիսանում էին կրիտիկական բժշկության ասոցիացիայի անդամ: Սիմոնյանը նշեց, որ հայկական կողմը եւս այս ասոցիացիայի անդամն է 2013 թվականից:

Այսօր սիմպոզիումին կմասնակցեն մանկաբուժության ոլորտում լայն մասնագիտացում ունեցող բժիշկները, ամերիկյան խումբը դասախոսություն կկարդա՝ նույն հարցերի վերաբերյալ, սակայն մի փոքր թեթեւ ձեւաչափով: Սիպոզիումը կոչված է նոր գիտելիքներ մատուցել մանկաբույժներին՝ հիմնականում երկրի մարզերը ներկայացնող մանկաբույժներին, որոնք շատ հաճախ են բախվում կրիտիկական իրավիճակների հետ:

ԱՄՆ՝ Լոս Անջելեսում գտնվող Sinai բժշկական կենտրոնի մասնագետների խմբի ղեկավարը՝ UCLA համալսարանի  բժշկական դպրոցի ասոցիատիվ պրոֆեսոր Էդուարդ Սեֆերյանը նշեց, որ այս սիմպոզիումի նպատակն է՝ հիվանդանոցներում աշխատող մանկաբույժներին գիտելիքներ մատուցել մանկական ինտենիսվ թերապիայի մասին, ներկայացնել, ինչպես է պետք գնահատել հիվանդ երեխայի վիճակը եւ ինչ գործողություններ ձեռնարկել:

Նրա խոսքով՝ խումբը ծանոթացնում է տեղի բժիշկներին երեխաների բուժման նորագույն մոտեցումներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է շնչառական խախտումներին, շոկային վիճակներին, որոնք ինֆեկցիոն հիվանդությունների հետեւանք են հանդիսանում:

«Ամենակարեւորն այն է, որ մասնագետները ժամանակին եւ ճիշտ գնահատեն երեխայի վիճակի ծանրության աստիճանը եւ ճիշտ ախտորոշեն հիվանդությունը, քանի որ դրանից են կախված հետագա քայլերը», - նշեց նա:

Սիմպոզիումը տեղի է ունենում 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր՝ 19:00-ին  օպերայի եւ բալետի ազգային թատրոնում, իսկ սեսիաները կկայանան հուլիսի  2-3-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել