• Latest news

Նոր տեխնոլոգիաները կօգնեն պահպանել քաղցկեղով տառապողների ֆերտիլությունը

1 հուլիսի, 2015  13:17

Ուռուցքային հիվանդությունները «երիտասարդանում են» ամեն տարի, եւ, չնայած նրան, որ դրանց բուժումը գնալով ավելի ու ավելի արդյունավետ է դառնում, այն մինչ օրս բացասաբար է անդրադառնում պացիենտների ֆերտիլության վրա, եւ շատերը քիմիաթերապիայից, ճառագայթային թերապիայից հետո զրկվում են երեխա ունենալու հնարավորությունից: Սակայն, շնորհիվ նոր տեխնոլոգիաների, այսօր հնարավորություն կա պահպանել ֆերտիլությունը՝ այն դեպքում, իհարկե, եթե հիվանդ ու բժիշկները դրա մասին մտածեն նախապես: Այս մասին  NEWS.am Medicine-ին պատմեց Վերարտարողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը:

Մասնավորապես, նոր տեխնոլոգիաները մարդկանց հնարավորություն կտան դեռեւս քիմիաթերապիան եւ ճառագայթային թերապիան սկսելուց առաջ պահպանել սերմնաբջիջները կամ ձվաբջիջները՝  ապագայում երեխա ունենալու համար: Այս մեթոդների մի մասն արդեն իսկ օգտագործվում է Հայաստանում, իսկ տենոլոգիաների մյուս մասն էլ դեռ նոր պետք է ներմուծվի:

Հենց քաղցկեղով հիվանդների վերարտադրողական ֆունկցիաների պահպանման հարցերին է նվիրված «Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների դերը ֆերտիլության պահպանման համատեքստում», որը կազմակերխված է 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում: Այստեղ, ինչպես նշեց Էդուարդ Համաբրձումյանը բազմաթիվ հայ մասնագետներ են հավաքվել՝ ոչ միայն գինեկոլոգներ, այլ նաեւ օնկոլոգներ, ռադիոթերապեւտներ, արյունաբաններ եւ այլ մասնագետներ, որոնց գործունեությունը այս կամ այն կերպ կապված է մարդկանց ֆերտիլության հետ: Սիմպոզիումի մասնակից են նաեւ Իսրայելից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից եւ այլ քաղաքաներից հրավիրած մասնագետները:

Պրոֆեսոր Զիոն Բեն Ռաֆայելլը (Իսրայել, Թել Ավիվ) հրավիրվել է ֆերտիլության պահպանման նոր մոտեցումների մասին պատմելու համար: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ֆերտիլության պահպանման խնդիրը այսօր ակտուալ է ամբողջ աշխարհում՝ առնվազն այն պատճառով, որ մարդկանց մեծամասնությունը ուշ է ամուսնանում` նախընտրելով սկզբում հաջողություններ գրանցել գործնական կյանքում եւ միայն հետ մտածել երեխաների մասին: Այս խնդիրը ակտուալ է, իհարկե, նաեւ քաղցկեղով հիվանդների դեպքում:

ՌԴ-ից հրավիրված Էմմա Վարդանյանը՝ ԱԲՌՀ մակնաբարձության ու գինեկոլոգիայի պրոֆեսորը, «Երեխաներ սրվակից» կլինիկայի ղեկավարը, իր հերթին նշեց, որ սիմպոզիումի ընթացքում քննարկվելու են ֆերտիլության պահպանման նոր տեպնոլոգիաներն ու ուղղությունը, եւ դա բժիշկներին հնարավորություն կտա նոր, շատ կարեւոր տեղեկություններ ստանալ:

Մանկաբարձ-գինեկելոգ ՌԴ-ից Ռուսուդան Վարդանյանը իր հերթին նշեց, որ, քանի որ գիտությունն անընդհատ զարգանում է, այպիսի սիմպոզիումները մասնագետներին հնարավորություն են տալի ծանոթանալ այս ոլորտի նորամուծություններին: Ֆերտիլության պահպանումը ինչպես քաղցկեղով հիվանդների, այնպես էլ հասուն մարդկանց մոտ, մասնագետի խոսքով, շատ կարեւոր է ժողովրդագրական ցուցանիշների բարելավման համար, քանի որ մարդիկ ուշ են ամուսնանում եւ ուշ երեխաներ ունենում: Իսկ մեծ տարիքում եւ առողջությունն է ավելի թույլ, եւ  քրոնիկ հիվանդությունները՝ ավելի շատ: Այդ պատճառով մասնագետները նորանոր մեթոդներ են որոնում՝ մարդու ֆերտիլությունը երկարաձգելու համար, ինչը նրան հնարավորություն կտա ժառանգներ ունենալ նույնիսկ հիվանդություններից հետո կամ է համեմատաբար մեծ տարիքում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել