• Latest news

Մասնագետները Հայաստանում քննարկում են սննդակարգի, դիաբետի ու ոսկորների առողջության հարցերը

1 հուլիսի, 2015  18:44

Երևանում 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում տեղի է ունենում սատելիտային սիմպոզիում «Սննդակարգի, դիաբետի ու ոսկորների առողջության հետ կապված խնդիրների լուծման նորագույն մեթոդներ»:

Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում Ալենդրոնատա հակաօստեորոտային դեղորայքի հեղինակ, պրոֆեսոր ու Կոլումբիայի համալսարանի բժշկական քոլեջի էնդոկրինոլոգիայի բաժնի ղեկավար Ջոն Բիզելիկիյանը (ԱՄՆ), սիմպոզիումի ընթացքում քննարկվելու են տարբեր թեմաներ, որոնց թվում է սննդակարդը, դիաբետը, ճարպակալումը, ոսկորների առողջությունը և մի շարք այլ խնդիրներ:

Օստեոպորոզի Ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը նշեց, որ այսօրվա սիպմոզիումին մեծ ուշադրություն է հատկացվելու սննդակարգի հետ կապված խնդիրներին:

«Այս տարի օստեոպորոզի դեմ պայքարի կարգախոսն է «Պահպանենք սննդակարգի միջոցով ոսկորների ամրությունը», այդ պատճառով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու սննդակարգի խնդիրներին», - նշեց նա:

Վարտա Բաբալյանը հավելեց, որ սիմպոզիումին ներկա են տարբեր մասնագետներ՝ գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ:

Հայաստանի գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը իր հերթին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ սիմպզիումը առաջարկում է բազմաթիվ հետաքրքիր տեղեկությունների մասնագետների համար: Մասնավորապես, հատկանշական է, որ այստեղ քննարկվում են ճիշտ սննդակարգի, սննդային հավելումների, միկրոէլեմենտների հարցը, որոնք անհրաժեշտ են մի շարք հիվանդությունների կանխարգելման համար: Ինքը բժիշկ Թորոմանյանը սիմպոզիումին հանդես եկավ դասախոսությամբ վահանաձև գեղձի հիվանդությունների և յոդացված աղի ճիշտ օգտագործման մասին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել