• Latest news

«Միասին՝ հանուն ազգի առողջության». Երեւանում բացվեց 4–րդ Միջազգային բժշկական համագումարը

1 հուլիսի, 2015  22:44

Հայաստանի Ազգային պետական Օպերայի եւ բալետի թատրոնում տեղի ունեցավ 4–րդ Միջազգային բժշկական համագումարի բացման արարողությունը։

Համագումարի նախագահ Արա Բաբլոյանը իր ելույթում ներկայացրեց Համագումարի կայացման պատմությունը: Ծագումով հայ բժիշկների մասնակցությամբ Համագումար անցկացնելու գաղափարը ծնվել է անցյալ դարի 70-ական թվականներին: Առաջին նմանատիպ համագումարը տեղի է ունեցել Բեյրութում 1974 թվականին: 1980 թվականից սկսած այսպիսի ֆորումները անցկացվում էին 4 տարին մեկ, իսկ 2001 թվականից սկսած՝ երկու տարին մեկ՝ պարբերաբար Հայաստանում եւ արտերկրում:

Արա Բաբլոյանը նշեց նաեւ, որ 2015-ին Համագումարի բացման օրը նշվում է նաեւ բուժաշխատողի օրը, որի կապակցությամբ էլ շնորհավեց Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի իր գործընկերներին:  Նա հիշեցրեց, որ Համագումարն անցկացվում է Ցեղասպանության 100-ամյակին «Միասին՝ հանուն ազգի առողջության» կարգաղոսով, ինչպես նաեւ թվարկեց այն ոլորտները, որոնց վերաբերվելու է համագումարը՝ հանրային առողջություն, ոչ ինֆեկցիոն հիվանդություններ, բժշկական կրթություն եւ այլն:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց ՀՀ առողջապահական ոլորտում վերջերս գրանցած ձեռքբերումները՝ մարզերում վերանորոգված բժշկական կենտրոններ, Երեւանի՝ վերջին սերնդի սարքավորումներով ապահովված հիվանդանոցներ եւ այլն: Նա հիշեցրեց, որ մոտ ապագայում Հայաստանում կբացվի Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը: Ծրագրի առաջին փուլում շահագործման կհանձնվի ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման ժամանակակից կենտրոնը: 2016 թվականին արյունաբանական կենտրոնի բազայի վրա կբացվի նոր տարածաշրջանային կենտրոն, որն իր մեջ կներառի ոսկրածուծի փոխպատվաստման բաժին եւ ցողունային բջիջների ստացման լաբորատորիա: Նա հիշեցրեց, որ հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո գործում են երկու հիմնադրամ՝ «Նվիրիր կյանք» եւ «Արագիլ», որոնց շնորհիվ քաղկցեղով հիվանդ երեխաները բուժում են ստանում, իսկ պտղաբերության հետ խնդիր ունեցող զույգերը՝ երեխաներ են ունենում:

Նախարարը նաեւ մի շարք թվեր ներկայացրեց եւ հիշեցրեց, որ 2015 թվականի հունվարի 1-ից գործում է հասարակական առողջության մի քանի ծրագիր, որոնց թվում է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների սկրինինգը եւ «Stent for live» ծրագիրը:

«Ուզում եմ փաստել, որ հայ բժիշկների համագործակցության մի նոր մակարդակ է ապահովվել։ Այսօր մենք ոչ թե սոսկ օգնություն հայցողի դերում ենք, այլեւ համատեղ բժշկագիտության կարեւոր հարցեր ենք քննարկում եւ տարբեր ծրագրեր իրականացնում», - նշեց նախարարը:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ կաթողիկոսի օրհնությունը փոխանցեց Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ընթերցեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Երեկոն ավարտվեց Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգով: Բացման արարողությանը ներկա էր հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի հովանու ներքո է անցնում 4-րդ միջազգային բժշկական համագումարը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել