• Latest news

Ցիտրուսները կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը

2 հուլիսի, 2015  10:39

Ցիտրուսների ու մաշկի քաղցկեղի՝ մելանոմաի միջեւ կարող է որոշակի կապ լինել, նշում են Բրաունի համալսարանի գիտնականները:

Հետազոտության ընթացքում վերոնշյալ համալսարանի գիտնականները ուսումնասիրել են ԱՄՆ ավելի քան 100 հազար բնակչի  սննդակարգային վարքագիծը: 1840 մարդու մոտ ախտորոշվել է  մելանոմա՝ մաշկի քաղցկեղի առավել մահացու տեսակ: Բժիշկները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ այս ախտորոշմամբ մարդիկ առանձնանում էին ցիտրուսների՝ սննդակարգում առկայության բարձր մակարդակով: Դա թույլ տվեց հետազոտողներին եզրակացնել, որ ցիտրուսների սիրահարները ավելի են քաղցկեղային այս հիվանդության զարգացմանը:

«Ամեն օր ավելի քան 1.6 չափաբաժին օգտագործող մարդիկ 36 տոկոսվ ավելի հաճախ էին բախվում քաղցկեղի այս տեսակի հետ՝ այն մարդկանց համեմատ, որոնք ցիտրուս էին օգտագործում շաբաթական երկու անգամից քիչ», - հայտնում են գիտնականները:

Մասնագետները պարզել են, որ ցիտրուսների մեկ չափաբաժինը գրեյֆրուտի կեսն է, 1 նարինջը կամ էլ նարնջի հյութի մեկ բաժակը:

Հետազոտության հեղինակները փորձեցին հիմնավորել նաեւ ցիտրուսների օգտագործման ու մաշկի քաղցեկղի միջեւ կապը բացատրող վարկածը: Այս բույսերում, փորձագետների խոսքով, բազմթիվ ֆուրանոկումարիններ են պարունակվում՝ բույսերի համար պաշտպանիշ դեր կատարող նյութեր: Այս կոմպոնենտները առանձնանում են ֆոտոակտիվությամբ, եւ օրգանիզմում հայտնվելիս կարող են մաշկը լույսի հանդեպ առավել զգայուն դարձնել: Իսկ ահա ուլտրամնուշակագույն ռադիացին, ինչպես հայտնի է, մաշկի քաղցկեղային

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Clinical Oncology ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել