• Latest news

Բագրատ Ալեքյան՝ ամեն երրորդ հիվանդն աշխարհում մահանում է միոկարդի կաթվածից

2 հուլիսի, 2015  15:09

Ամեն երրորդ հիվանդն աշխարհում մահանում է միոկարդի կաթվածից: Այս մասին հուլիսի 2-ի իր դասախոսության ընթացքում հայտնեց ռենտգենոէնդովասկուլյար ախտորոշման ու բուժման բաժանմունքի պետ, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, ԳԱԱ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Դասախոսությունը տեղի է ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, եւ նվիրված է եղել սրտի սուր իշեմի հիվանդության բուժման ժամանակակից տեխնոլոգիաներին՝ էնդովասկուլյար վիրաբուժությանը, որը թւոյլ է տալիս բուժել պացիենտներին առանց կրծքավանդակի հատման:

Բագրատ Ալեքյանը հայտնեց, որ Հայաստանում գոյություն ունի 7 կենտրոն, որոնք հաջողությամբ իրականացնում են այս վիրահատությունը:

Հայաստանն այսօր ստետնավորման իրականացված վիրահատությունների քանակով միջին դիրքերն է զբաղեցնում աշխարհում, սակայն այս ցուցանիշով առաջ է ՌԴ-ից:

Վերջին տարիներին Հայաստանը լուրջ ուշադրություն է հատկացնում այս խնդրին: Հունվարի 1-ից ներմուծվել է ստենտավորման միջոցով միոկարդի սուր կաթված ախտորոշմամբ հիվանդների անվճար բուժման ծրագիրը: «Հիվանդը բերվում է հիվանդանոց, շատ արագ բացվում է նրա անոթը: Սակայն ծրագիրը վերաբերվում էի միայն սուր կաթված տարած պացիենտներին», - պատմեց նա:

Սրտաբանի խոսքով՝ մահացությունն այս խմբում կազմում է 25 տոկոս, իսկ այս մեթոդի կիրառումը թույլ է տալիս նվազեցնել ցուցանիշը մինչեւ 5 տոկոս: Ռիսկի խմբում են հիմնականում 60-65 տարեկան տղամարդիկ:

Տոկոսային հարաբերակցությամբ՝ 80 տոկոս տղամարդիկ եւ 20 տոկոս կանայք:

Բագրատ Ալեքյանը հայտնեց նաեւ, որ 2009 թվականին աշխարհում ավելի քան 7 000 000 կորոնարոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվել եւ ավելի քան 3 500 000 կորոնար ստենտավորում: ԱՄՆ-ում ամեն տարի արվում է 1 150 000 ստենտավորում եւ 3000 000 աորտա-կորոնար շունտավորման վիրահատություն:

.

ՌԴ-ում 2014 թվականին իրականացվել է մոտ 126 հազր մաշկային կորոնար միջամտություն: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է