• Latest news

Երեւանում քննարկում են առողջապահական քաղաքականությունն ու բարձրագուն բժշկական կրթության ոլորտի բարեփոխումները

2 հուլիսի, 2015  20:38

 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, որի կարգախոսն է «Միասին հանուն առողջ ազգի», տեղի է ունենում քննարկում, որը վերաբերվում է առողջապահության քաղաքականությանը, բարձրագույն բժշկական կրթության բարեփոխումներին՝ ինչպես բազային, այնպես էլ հետդիպլոմային կրթության եւ բժիշկների կատարելագործման մակարդակով:

«Այս տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր հյուրերի առաջարկությունները: Խոսքը գնում է մեթոդաբանության մասին՝ ինչպես մշակել այս ամենը, ինչպես ռազմավարություն ստեղծել՝ մի կողմից, եւ ինչպես անմիջական շփում հաստատել՝ մյուս: Խոսքը գնում է  ուսանողների, դասախոսների եւ բժիշկների շարժունակության մասին», - նշեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Նրա խոսքով՝ այսօր Երեւանի բժշկական համալսարանը ակտիվ աշխատում է միջազգային կոնտակնտների ընդլայնման համար:

Արդեն իսկ համագործակցություն է հաստատվե; մի շարք եվրոպական ու ռուսաստանյան բուժհաստատությունների հետ: Դրանցից են Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանը, Մագդեբուրգի համալսարանական կլինիկան: Բացի այդ՝ Նարիմանյանը նշեց, որ այսօր Երեւանի բժշկական համալսարանում դասավանդումն իրականացվում է երեք լեզուներով: «Շնորհիվ Հնդկաստանից ժամանող ուսանողների հետ աշխատանքի կայացած պրակտիկայի՝  մենք ագլերենով դասավանդելու հմտություն ձեռք բերեցինք», - ընդգծեց նա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել