• Latest news

Վեց ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 39 դեպք

3 հուլիսի, 2015  12:22

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականի վեց ամսվա ընթացքում ստացել է օձի խայթոցի 39 դեպքի մասին ահազանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 6 դեպքով ավելին է: Նշենք, որ այս տարի օձի խայթոցի առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին Երեւանում, նախորդ տարի` մայիսի 8-ին Արմավիրում:

Տուժածներից Երեւանի բժշկական կազմակերպություններ են դիմել 8-ը, մարզային` 31-ը, այդ թվում` Արմավիր` 7, Արարատ` 8, Արագածոտն` 6, Վայոց ձոր` 4, Սյունիք` 2, Տավուշ` 1, Կոտայք` 2, Գեղարքունիք` 1:

27 տուժածի ներարկվել է հակաթույն, մյուսներին` անհրաժեշտություն չի եղել:

Նշված 39 դեպքից 1-ն ավարտվել է մահվան ելքով, բժշկական հաստատություն ուշ դիմելու հետեւանքով տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:

Տեղեկացնում ենք, որ Հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են օձի հակաթույնով: Օձի խայթոցի դեպքում իրականացվող բժշկական օգնությունը եւ սպասարկումը, ներառյալ անտիգյուրզինի ներարկումը, բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է պետպատվերի շրջանակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել