• Latest news

Արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք

3 հուլիսի, 2015  13:09

Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում եւ դուրս գրվել առողջացումով:

Նկատի ունենալով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը եւ հիվանդը ստանա համապատասխան բուժում:

Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից` մանրավանդակ ցանցով ցանցապատելով բնակարանների դռներն ու պատուհանները, մարմնի բաց մասերը ծածկել հագուստով կամ մաշկը մշակել հատուկ վանող նյութերով, պարբերաբար եւ ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը:

Նշենք, որ լեյշմանիոզը վարակիչ հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները մակաբույծներ են: Լեյշմանիոզները դասակարգվում են 3 հիմնական տեսակի՝ ընդերային, մաշկալորձային եւ մաշկային: Վարակի աղբյուրը տարբեր կենդանիներն են, հիմնականում՝ հիվանդ շները: Լեյշմանիոզներն անմիջականորեն մարդուց մարդուն չեն կարող փոխանցվել, այլ` մլակների խայթոցի միջոցով: Հիվանդության նշաններն են` անկանոն տենդ, ավշային հանգույցների մեծացում, մոմագույն մաշկ: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները: Վաղ ախտորոշման եւ համապատասխան բուժման դեպքում հիվանդության ելքը բարվոք է:

Լեյշմանիոզները տարածված են տաք կլիմայական պայմաններ ունեցող երկրներում, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հարեւան երկրների սահմանակից տարածքներում: Նախկինում Հայաստանում արձանագրվել են լեյշմանիոզի ինչպես ընդերային, այնպես էլ մաշկային ձեւերը: Ձեռնարկված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ լեյշմանիոզի դեպքերը գրեթե վերացվել են: Ներկայումս հանրապետությունում արձանագրվում են միայն ընդերային լեյշմանիոզի հատուկենտ դեպքեր, հիմնականում՝ Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում եւ Երեւանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել