• Latest news

Ամերիկացի բժիշկ՝ վիրահատարանում կարևորը պացիենտն է, այլ ոչ վիրաբույժը

4 հուլիսի, 2015  11:49

ՀՀ առողջապահական համակարգը նկատելիորեն տարբերվում է ինչպես եվրոպականից, այնպես ամերիկյանից: Այս տարբերությունների մասին NEWS.am Medicine-ին պատմեց բժիշկ-անեստեզիոլոգ ամերիկյան Cleveland Clinic Foundation-ից Ռաֆֆի ԱվիտսյանըԼ

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում նա ամեն օր 5:30-ին դուրս է գալիս և գնում աշխատանքի, իսկ 6:00-ին արդեն աշխատանքի վայրում է: Առաջին վիրահատությունը սկսվում է 7:30-ին, ոչ ուշ: Իսկ ահա Հայաստանում շատ քչերն են այդ ժամին զարթնում և գնում վիրահատության: Իսկ վիրահատարանում բոլորը սպասում են վիրաբույժին՝ որպես սենյակի գլխավոր մարդուն: Ողջ գործընթացը ևս կենտրոնացած է վիրաբույժի վրա, նրա աշխատանքի ու ցանկությունների վրա, սակայն իրականում, Ռաֆֆի Ավիտսյանի խոսքով, պետք է կենտրոնանալ պացիենտի վրա:

 «Ո՞վ է գլխավորը վիրահատարանում: Ոչ, բժիշկը չէ: Գլխավորը պացիենտն է», - նշեց բժիշկը:

Նրա խոսքով՝ Արևմուտքում հենց պաիցենտն է համընդհանուր ուշադրության կենտրոնում, և լավ կլիներ, եթե Հայաստանում ևս սկսեին այդ կերպ մոտենալ վիրահատությանը:

«Իսկ բժշկական գրքեր կարդալ ու իմանալ, որ դեղն ինչպես է ազդում, կարող է ցանկացած մարդ…», - նշեց Ռաֆֆի Ավիտսյանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նաև կիսվեց իր պատկերացումներով այն մասին, թե որտեղ է ավելի ճիշտ նարկոզ տալ պացիենտին՝ վիարահատարանում թե պալատում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել