• Latest news

Տեսողության լազերային կոռեկցիայի համար ավելի հաճախ երիտասարդ աղջիկներ են դիմում. Մալայան

3 հուլիսի, 2015  21:35

Տեսողության լազերային կոռեկցիայի համար ավելի հաճախ երիտասարդ աղջիկներ են դիմում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գլխավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանը 4-րդ միջազգային բժշկական համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով՝ լազերային կոռեկցիան արվում է հիմնականում 20-21 տարեկանից հետո:

Բժիշկը նաև հերքեց այն ասեկոսները, որ վիրահատությունից հետո երիտասարդ աղջիկներին հակացուցված է բնական ճանապարհով ծննդաբերելը:

«Լազերի ազդեցությունն այնքան մեղմ է, որ այժմ արդեն հակացուցումներ  չկան: Ես գիտեմ, ինչով են պայմանավորված այդ խոսակցությունները: Նախկինում՝ 15-20 տարի առաջ, երբ վիրահատություններն այլ կերպ էին արվում, մենք իսկապես խորհուրդ էինք տալիս հրաժարվել բնական ճանապարհով ծննդաբերելուց: Այժմ նման բան չկա», - նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում շատ լուրջ մասնագետներ կան, և գերժամանակակից սարքավորումներ:

Գլխավոր ակնաբույժը նաև բացատրեց, ինչու է շատանում կարճատեսություն ունեցող երեխաների թիվը: «Մարդու աչքը հարմարված է հեռուն տեսնելու համար: Այստեղից էլ, ի դեպ, աչքերի՝ գոյություն ունեցող դասավորվածությունը: Իսկ քանի որ այժմ մարդիկ ծնվում են, ապրում, ծերանում և մահանում են հիմնականում փակ տարածքներում, նրանց աչքերը ստիպված են միշտ կարճ տարածությունների վրա իրագործել իրենց գործառույթները, այստեղից էլ մշտական լարվածությունն ու բազմաթիվ հիվանդություններ: Ի դեպ, եթե ակնոց կրող մարդիկ շատ են, դա դեռ չի նշանակում, որ ազգն առողջ չէ: Դա նշանակում է, որ մարդիկ ուշադիր են իրենց աչքերի նկատմամբ և արձագանքում են եղած խնդիրներին: Ակնոց կրել պետք է, բայց նաև՝ ճիշտ ակնոց»:

Խոսելով արևային ակնոցների ճիշտ ընտրության մասին՝ Մալայանը խորհուրդ տվեց ապակե ակնոց ընտրել:

«Առաջին հերթին, ապակին չի քերծվում: Երկրորդը՝ այն ավելի լուսաթափանց է, և պատկերը շատ ավելի իրական է: Ակնոցների գույնը շատ մեծ կապ ունի որոշակի հիվանդությունների դեպքում: Օրինակ, գլաուկոմայի դեպքում մենք կանաչ ակնոց ենք խորհուրդ տալիս», - ամփոփեց բժիշկը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել