• Latest news

Անպտղությամբ տառապող զույգերի 79 տոկոսը Հայաստանում բուժում չի՞ ստանում

4 հուլիսի, 2015  21:32

Անպտղաբերություն ունեցող զույգերի 79 տոկոսը ոչ մի բուժում չի ստանում: Այս մասին NEWS.am Medicine-ին պատմեց վերարտադրողական բժշկության մասնագետ Վիգեն Սեֆիլյանը (Կալիֆորնիա, ԱՄՆ):

Նրա խոսքով՝ այս պնդումները հիմնված են Հայաստանում 2009 թվականին իրականացված հետազոտության արդյունքների վրա: Ճիշտ է, այս ընթացքում շատ բան է փոխվել, շատացել են վերարտադրողական առողջությամբ զբաղվող կլինիկաները, դրանցում առկա պայմանները նկատելիորեն բարելավվել են: Այս պատճառով թվերն այսօր կարող մի փոքր այլ լինել, սակայն, ցավոք, նոր տվյալներ առայժմ չկան:

2009 թվականի հետազոտության հեղինակները փորձեցին պարզել, ինչու են ոչ բոլոր զույգերը բուժում ստանում: Պատճառները մի քանիսն էին.

  1. 49 տոկոսը ֆինանսական հնարավորություններ չուներ
  2. Մոտ 25 տոկոսը չէին կարողանում կլինիկա գտնել, որտեղ կցանկանային բուժվել, նրանց չէին գոհացնում կլինիկաների հարմարությունները, պայմանները, հիգիենան:

Ինչպես նշեց մասնագետը, որոշակի պայմաններում բոլոր այս մարդիկ կարող էին բժշկական օգնություն ստանալ, սակայն, դրա համար մի շարք քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել: Առաջին հերթին, պետք է բարելավել պայմանները հիվանդանոցներում, այնտեղ պետք է ամեն ինչ մաքուր ու գեղեցիկ լինի, վանող մթնոլորտը պետք է բացառել: Շատ կարևոր է նաև անպտղաբերությամբ տառապող զույգերին ֆինանսական օգնություն տրամադրել, քանի որ վերարտադրողական բժշկությունը բավականին թանկ հաճույք է: Այս հարցը կարելի է լուծել արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրմամբ, կամ էլ ֆինանսական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների թվի աճի միջոցով (որոնցից է, օրինակ, «Արագիլը»):

Կարևոր է նաև բնակչության գրագիտության մակարդակի բարձրացումը՝ անպտղաբերության նոր դեպքերի կանխարգելման համար: Մասնավորապես, բժիշկ Սեֆիլյանի կարծիքով, պետք է անվտանգ սեքսի մասին տեղեկություններ տարածել, ինչպես նաև իրազեկել բնակչությանը հղիության ընդհատումների հնարավոր բացասական հետևանքների մասին:Կարևոր է նաև բժիշկների մասնագիտական որակների բարելավումը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է