• Latest news

Ռուբեն Վարդանյանն առողջապահությունը Հայաստանի մրցունակ ոլորտներից է անվանել

4 հուլիսի, 2015  12:30

Առողջապահությունը այն ոլորտն է, որտեղ Հայաստանը կարող է մրցակցային առավելություններ ունենալ: Այս մասին 4-րդ միջազգային բժշկական համաժողովի ընթացքում հայտնեց IdEa հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Նա նաեւ ներկայացրեց քարտեզ, որի վրա նշված էին հիմնադրամի գործունեության ուղղություններն ու աշխարհագրությունը՝ Տաթեւի զարգացման ծրագիրը, Դիլիջանի միջազգային դպրոցը, Ստեփանակերտի էկոպարկի նախագիծը, Անի-Գյումրի նախագիծը եւ այլն:

Ռ.Վարդանյանը հիշեցրեց, թե ինչքան գումարներ են ներդրվել այս ծրագրերի մեջ՝ Դիլիջան՝ 200 նլն դոլար, Տաթեւ՝ 20 մլն.  դոլար, Ստեփանակերտ՝ 50-60 մլն: Նրա խոսքով՝ 2009  թվականին 4 հազար զբոսաշրջիկ, իսկ 2014-ին՝ արդեն 143 հազար, եւ դա խոսում է այն մասին, որ զբոսաշրջությունը Հայաստանում զարգացման հեռանկարներ ունի: Դիլիջանի դպրոցում սովորում են աշակերտներ 64 երկրից, դրա նկատմամբ հետաքրքրվածություն են դրսեւորում ավելի ու ավելի շատ երկրներ:  

Ռուբեն Վարդանյանը առանձնացրեց Հայաստանի հիմնական մրցակցային ոլորտները՝ կրթություն, ՏՏ, առողջապահություն, տուրիզմ, գյուղատնտեսություն:

Նա նշեց նաեւ, որ Հայաստանի ամենամեծ առավելությունն է այլ քաղաքակրթությունների հետ շփման ունակությունն է՝ շնորհիվ մեր աշխարհագրական դիրքի: Նրա կարծիքով՝ մենք Հայաստանում պետք է ստեղծենք շփման հարթակ տարածաշրջանի համար:

Ինչ վերաբերվում է առողջապպահության ոլորտին, ապա այստեղ Հայաստանի հիմնական առավելությունը Սփյուռքն է՝ կրթված բժիշկներով, մատուցվող ծառայությունների էժան գինը, ինչպես նաեւ կոնֆիդենցիալությունը՝ օրինակ, պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Եվ դա կարող է Հայաստանը ավելի գրավիչ դարձնել բժշկական տուրիզմի ոլորտում՝ մեր տարածաշրջանի, ԱՊՀ երկրների, արեւելյաասիական տարածաշրջանի երկրների համար: Սակայն դրան հասնելու համար Հայաստանի բուժանձնակազմը պետք է տիրապետի առնվազն չորս լեզուների՝ ներառյալ պարսկերենն ու թուրքերենը:

Ռ.Վարդանյանը որպես օրինակ հիշատակեց Իսրայելը, որտեղ կա 25 հիվանդանոց եւ 8 մլն բնակչություն, սակայն երկրում ակտիվորեն զարգանում է բժշկական տուրիզմը՝ շնորհիվ ծառայությունների բարձր որակի: Նա նշեց նաեւ, որ շատ մարդիկ ՌԴ-ից գնում են Իսրայել բուժվելու նաեւ այն պատճառով, որ այնտեղ գրեթե բոլոր բժիշկները խոսում են ռուսերեն: Բացի այդ՝ այնտեղ զարգացած է նաեւ բժշկական ապահովագրությունը, եւ այս ուղղությամբ Հայաստանը եւս անելիքներ ունի:

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք իր հիմնադրամը ֆինանսավորել պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում, Ռ.Վարդանյանը նշեց, որ ինքը գործարար է, պրագմատիկ անձնավորություն, եւ փորձում է Հայաստանում  զարգացնել սոցիալ-տնտեսական արդյունավետ մի մոդել,որը հնարավորություն կտա ապահովել ստաբիլ զարգացում, նոր աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարդիկ իրենք միջոցներ ստեղծեն՝ այս կամ այն ծրագրի մեջ ներդնելու համար, սակայն չի ցանկանում հովանավոր լինել, քանի որ բարեգործությունը, ըստ նրա, ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել