• Latest news

«Ոչ ցեղասպանությանը». Հայաստանի 4-րդ բժշկական համագումարի մասնակիցները հռչակագիր են ընդունել

4 հուլիսի, 2015  13:10

Որպես ամենամարդասիրական  մասնագիտության տեր անձինք` մենք  Համագումարի մասնակից բուժաշխատողներս, եւս մեկ անգամ հիշեցնում եւ բարձրաձայնում ենք, որ ցեղասպանությունները  չեն կարող անդրադարձ չունենալ մարդու առողջության եւ ներդաշնակ զարգացման վրա եւ  հռչակում ենք. «Ոչ ցեղասպանությանը»: Այս մասին ասվում է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների ընդունած հռչակագրում:

Հռչակագրում, մասնավորապս, ասվում է.

«Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցները ամփոփելով երեք օրերի աշխատանքները

հռչակում են 

1.  Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա,

-          վկայակոչելով 2015 թվականի հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը,

-          որպես ամենամարդասիրական  մասնագիտության տեր անձինք` մենք  Համագումարի մասնակից բուժաշխատողներս, եւս մեկ անգամ հիշեցնում եւ բարձրաձայնում ենք, որ ցեղասպանությունները  չեն կարող անդրադարձ չունենալ մարդու առողջության եւ ներդաշնակ զարգացման վրա եւ  հռչակում ենք. «Ոչ ցեղասպանությանը»

  1.  Ընդունելով, որ ոչ վարակիչ հիվանդությունները, գլխավորապես սիրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը եւ շաքարախտը հանդիսանում են  հաշմանդամության հիմնական պատճառները եւ ներկայումս պատասխանատու են Հայաստանում արձանագրվող բոլոր մահվան դեպքերի ավելի քան 80%-ի եւ վաղաժամ մահվան դեպքերի ավելի քան 20%-ի համար, արտահայտում ենք մեր հանձնառությունը.

2.1 առաջնահերթություն տալ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, մշակել եւ իրականացնել հանրային առողջապահության գիտականորեն հիմնավորված, բազմաոլորտ եւ ծախսարդյունավետ ծրագրեր` կրճատել այնպիսի ռիսկի գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, անառողջ սննդակարգը (աղի, շաքարի, հագեցած եւ տրանսճարպերի ավելորդ օգտագործումը), ֆիզիկական թերակտիվությունը եւ ալկոհոլի չարաշահումը; առանձնահատուկ ուշադրություն դարձնել վիտամինա-հանքանյութային թերսնուցման հաղթահարմանը` խթանել առողջության համար նպաստավոր սննդակարգի արմատավորումը (մրգերի եւ բանջարեղենի օգտագործում մեծ քանակներով) եւ ներդնել դեֆիցիտային վիտամիններով եւ հանքանյութերով սննդամթերքի հարստացման արդյունավետ ռազմավարություն; մշակել եւ իրականացել աշխատանքային եւ շրջակա միջավայրերի առողջացման միջամտություններ (մասնավորապես հանքարդյունաբերության բնագավառում):

 2.2 ամրապնդել հանրային առողջապահության եւ տեղեկատվական համակարգերը` ոչ վարակիչ հիվանդությունների բեռի ավելացման եւ ռիսկի գործոնների մոնիթորինգի եւ հանրային առողջապահության ծրագրերի ազդեցության ու արդյունավետության գնահատման ուղղությամբ; ամրապնդել առողջության առաջնային պահպանման օղակի ներգրավումը առողջության ամրապնդման եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերում; ամրապնդել կանխարգելման, բուժման եւ խնամքի ինտեգրված ծառայությունների հասանելիությունը; ընդլայնել համապատասխան բժշկագիտական հետազոտությունների ծավալները:

3.    Բարձր գնահատելով պետության կողմից իրականացված բազմաթիվ նպատակային ծրագրերը՝ ուղղված մայրության եւ մանկության առողջության պահպանմանը, եւ հաստատելով, որ դրանք տվել են նշանակալի արդյունքներ, փաստում ենք, որ շեշտակի նվազել են մայրական եւ մանկական մահացության ցուցանիշները եւ բարելավվել են առողջության ցուցանիշները: Այսօր մոր եւ մանկան ծառայությունը կանգնած է նոր մարտահրավերների առջեւ:

 Միայն միասնական ուժերով է հնարավոր հասնել արդյունքի. վերատադրողական տարիքի կանանց առողջության բարելավման, ժամանակակից գիտական եւ բժշկական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով ավելացնել ծնելիությունը, ապահովել առողջ մայրություն, իրականացնել ծրագրեր` ուղղված մանուկների առողջության ապահովմանը եւ պահպանմանը սկսած ներարգանդային կյանքից մինչեւ առողջ մանկություն, պատանեկություն եւ չափահասություն, խթանել եւ դաստիարակել երիտասարդների նոր սերունդներ, որոնց համար առողջ ապրելակերպը կենսակերպ է:

  1. Համոզված լինելով, որ առողջապահության ոլորտի արդի գերակա եւ կենսական մարտահրավերն է որակի ապահովման համակարգերի ներդրումը, մենք հռչակում ենք, որ այսուհետ ավելի մեծ միասնական ջանքեր են անհրաժեշտ ներդնել  որդեգրած պետական քաղաքականություն իրականացման, այդ թվում բժիշկ մասնագետների, միջին եւ կրտսեր բժշկական անձնակազմի գիտելիքների, ունակությունների շարունակական զարգացման եւ պետական հավաստագրման խթանման, ապացուցողական բժշկության` այդ թվում ախտորոշման ու բուժման չափորոշիչների, գործելակարգերի մշակման եւ ներդրման, բժշկական ծառայություններ մատուցող հաստատությունների աշխատանքի եւ առողջապահության ոլորտի լիակատար կանոնակարգման ուղղությամբ

5. Հաստատելով, որ  Հայաստանի եւ Սփյուռքի առողջապահության ոլորտի մասնագետների միասնությունը հզոր ներուժ է, որը կարող է բացառիկ ազդեցություն ունենալ Հայաստանի  առողջապահական համակարգի զարգացման գործում՝ ընդլայնել եւ խորացնել Հայաստան-Սփյուռք  համագործակցությունը բոլոր հիմնական ուղղություններով`  հիվանդությունների  կանխարգելում, ախտորոշում, բուժում  եւ  վերականգնում,   բժշկագիտության զարգացում»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է