• Latest news

Իջեւանում կբացվի տարածաշրջանային առաջին ակնաբուժական կլինիկան

4 հուլիսի, 2015  15:47

Իջեւանում հուլիսի 8-ին կբացվի Հայաստանում առաջին մասնագիտացված ակնաբուժական կենտրոնը: Այս մասին լրագրողներին պատմեցին Armenian Eye Care Project-ի տնօրեն  Նունե Եղիազարյանը, ինչպես նաեւ նախագծի նախագահ ու հիմնադիր Ռոջեր Հովհաննիսյանը:

Ինչպես նշեց Նունե Եղիազարյանը, շարժական կլինիկան արդեն 12 տարի ճամփորդում է երկրով մեկ՝ մոտավորապես երկու տարին մեկ լինելով մարզերում եւ հետազոտելով տեղի բնակիչներին: Սակայն այժմ Իջեւանում կենտրոն կբացվի, որն աշխատում է միշտ: Կենտրոնում, նրա խոսքով, կլինեն մասնագետներ, որոնք այժմ վերապատրաստություն են անցնում:

Կլինիկան ապահովված կլինի նորագույն սարքավորումներով, որոնք, ամենից զատ, թույլ կտան կապ հաստատել Իջեւանի կլինիկայի ու երկրի լավագույն կլինիկաների միջեւ: Ակնաբուժական կլինիկայում նաեւ հեռուստաբժշկություն կկիրառվի:

Իր հերթին Ռոջեր Հովհաննիսյանը, ներկայացնելով 4-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում Armenian Eye Care Project-ի վերջին տարիների ձեռքբերումները, նշեց, որ 2010 թվականին իրականացվել է ավելի քան 9005 նորածինների սքրինինգ, 120 այն նորածիններ, որոնք տեսողության հետ խնդիրներ ունեին (մասնավորապես, թերհասների ռետինոպատիա) լազերային բուժում են ստացել: Նաեւ 13 ակնաբուժական վիրահատություն է իրականացվել:

Բացի այդ՝ կազմակերպության ջանքերով անցած տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում բացվեց «Մանկական կուրության գերազանցության կենտրոնը», որը հագեցած է բացառիկ վիարահատարանով, որտեց կարելի է վիրահատություններ անել՝ թերհաս երեխաների կուրությունը կանխարգելելու համար: Կենտրոնը բացվել է Ռոջեր Հովհաննիսյանի, USAID, AECP, առողջապահության նախարարության, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի աջակցությամբ:

Armenian Eye Care Project աջակցությամբ բազմաթիվ անգամներ Հայաստան են ժամանել ամբողջ աշխարհում հայտնի վիրաբույժներ Չենգ Վոնգն ու Թոմաս լին, որոնք ոչ միայն վիրահատություններ են իրականացրել, այլ նաեւ կոնսուլտացիաներ են իրականացրել եւ իրենց գիտելիքները փոխանցել հայ գործընկերներին: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել