• Latest news

Փիթեր Գրինբերգ. միջազգային բժշկական հանրության ջանքերն ուղղված են քաղցկեղի զարգացման մոլեկուլյար մեխանիզմների ուսումնասիրմանը

4 հուլիսի, 2015  22:44

Այսօր միջազգային բժշկական հանրության ջանքերն ուղղված են քաղցկեղի գոյացման ու զարգացման մոլեկուլյար մեխանիզմների ուսումնասիրմանը: Այս մասին հայտնեց Սթենֆորդի համալսարանի օնկոգեմատոլոգ Փիթեր Գրինբերգը Հայաստանում քաղցկեղով հիվանդների ու քաղցկեղը հաղթահարածների առաջին կոնֆերանսի ընթացքում, որը կազմակերպվել էր 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում: Նրա խոսքով՝ արդեն փորձեր են արվում ավելի խորը թափանցել քաղցկեղի, դրա տարատեսակների բնույթի մեջ:

Պատասխանելով մեր թղթակցի՝ քաղցկեղով հիվանդացության միտումներին վերաբերվող հարցին՝ Գրինբերգը նշեց, որ վիճակագրական տվյալներ չունի, սակայն ակներեւ է, որ շատ երկրներ սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղցկեղային հիվանդություններին:

 «Այս երկրների գլխավոր խնդիրը ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունն է, ինչպես նաեւ դեղերի պակասը: Ի դեպ, իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ես այդպես էլ չեմ կարողացել պարզել, ինչի հետ գործ ունեմ», - նշեց բժիշկը:

Նա պատմեց նաեւ, որ իր կինը եւս հիվանդ է եղել քաղցկեղով, սակայն կարողացել է հաղթահարել հիվանդությունը: «Դա փոխեց մեր կյանքը: Պետք է նշեմ, որ իմ կինը, իմանալով հիվանդության մասին, սկսեց սերտ համագործակցել բժիշկների հետ, փոխեց իր կենսակերպը եւ նույնիսկ բուսակեր դարձավ: Այժմ նա ապրում է ներկայովկ եւ չի անհագստանում ապագայի համար»:

Չնայած, Գրինբերգը նշում է, որ քաղցկեղային հիվանդությունների ստույգ պատճառն առայժմ հայտնի չէ: Դրա համար, նրա խոսքով,  առաջին հերթին պետք է շրջակա միջավայրում տոկսինների մակարդակը նվազեցնելու անվտանգ մեթոդներ գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել