• Latest news

Սալբի Ագարակյանը բժշկական համագումարի էր եկել կոխլեար իմպլանտով տղայի հետ

4 հուլիսի, 2015  20:49

Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի ներկայացուցիչ Սալբի Ագարակյանը եկավ 4-րդ միջազգային բժշկական համագումարին 12-ամյա տղայի ուղեկցությամբ, որին վերջերս են հիմնադրամի աջակցությամբ կոխլեար իմպլանտացիա են արել «Էրեբունի» ԲԿ-ում:

«Ինձ հետ չէ, ցավոք, այն բժիշկը, որը կանգնած է Հայաստանում այս ուղղության զարգացման ակունքներում՝ Ակիրա Իշիյաման, սակայն ինձ հետ է եկել Դավիթը», - նշեց նա եւ ներկայացրեց 2004 թվականին ստեղծված հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամը կոխլեար իմպլանտներ է ձեռք բերում Հայաստանում  լսողական խնդիրներ ունեցող  երեխաների համար: Մեծ աջակցություն է հիմնադրամին ցույց տալիս Կալիֆորնիայի UCLA համալսարանի վիրաբույժ Ակիրա Իշիյաման:

2004 թվականին Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունների անցկացման համար ընտրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնը, որը հագեցած էր ժամանակակից վիրահատական տեխնիկայով, ինչպես նաեւ ԼՕՌ բժիշկների ուժեղ թիմ ուներ՝ Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ:

 «Բոլորն են ուզում իմանալ, ինչ արժե կոխլեար իմպլանտը: Այն շատ թանկ է՝ 38 հազար դոլար», - նշեց նա՝ հավելելով, որ միայն Հայաստանի համար Cochlear կորպորացիան տրամադրում է այս իմպլանտները 16750 դոլարով եւ դա այն պատճառով, որ «մենք կապեր ունենք»:

12-ամյա Դավիթը, որին երկու տարի առաջ են իմպլանտ տեղադրել, համագումարի մասնակիցների ներկայությամբ հարցազրույց տվեց օտոլարինգոլոգ Արմինե Մարտիրոսյանին, որպեսզի ցույց տա բոլորին, ինչպես է ինքը լսում:

Հիշեցնենք, որ 4-րդ միջազգային բժշկական համաժողովը, որը մեկնարկեց հուլիսի 2-ին, այսօր՝ հուլիսի 4-ին, ավարտեց իր աշխատանքները: NEWS.am Medicine-ը համագումարի ինֆորմացիոն հովանավորն էր եւ օնլայն ռեժիմով լուսաբանում էր դրա շրջանակներում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել