• Latest news

Հրազենային գանգուղեղային վնասվածք ստացած կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ

6 հուլիսի, 2015  16:10

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին Հայաստանի Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջը կատարվել է էքստուբացիա: Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են:

Հիշեցնենք, որ 28-ամյա կինը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել հունիսի 30-ին ծանր վիճակում` հրազենային միջանցիկ վնասվածքով։ Երեք ժամ տևած, բարեհաջող վիրահատության ընթացքում կատարվել էր հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Կնոջ մոտ առկա էր ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել